Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնն ու «Արևիկ» մանկական բուժմիավորումը համալրվել են նոր սարքավորումներով

ԼՂՀ ԱՆ. Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնն ու «Արևիկ» մանկական բուժմիավորումը համալրվել են նոր սարքավորումներով

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ի դեմս Արա Վարդանյանի և արգենտինահայ բարերար Դանիել Յուսեֆյանի Արցախի առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին ու «Արևիկ» մանկական բուժմիավորմանը նվիրել է գերմանական «Դրեգեր» ընկերության նորագույն բուժսարքավորում՝ նորածնի երկուական կյուվեզներ:


Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համարվում է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի կարևորագույն օղակներից մեկը և այն գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Օրերս բաժանմունքը վերազինվել է 2 կյուվեզներով, որոնք հնարավորություն կտան Արցախի հանրապետությունում ծնված անհաս նորածինների լիարժեք բուժում, հսկողություն և խնամք կազամակերպել:
 

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնն ու «Արևիկ» մանկական բուժմիավորումը համալրվել են նոր սարքավորումներով«Արևիկ» մանկական բուժմիավորման նեոնատալ բաժանմունքը նույնպես համալրվեց 2 կյուվեզներով և հանդիսանում է պաթոլոգիաներով ծնված երեխաների բուժման և հսկողության երկրորդ փուլը ծննդատնից հետո:
  

Այս սարքավորումները ապահովում են անհաս և ցածր քաշով ծնված երեխաների խնամքի բոլոր պայամանները. համապատասխան խոնավության, ջերմաստիճանի և թթվածնի օգնությամբ նորածինների կենսագործունեությունը նորմալ է ընթանում:

 

Սարքավորումն ունի մոնիտոր, որը ապահովում է շնչառական և սիրտ-անոթային համակարգերի գործունեության բոլոր պարամետրերը: Երեխան 24 ժամվա ընթացքում գտնվում է վերահսկողության տակ:
  

Նոր սարքավորումներն էականորեն կբարձրացնեն անհաս և ցածր քաշով ծնված նորածիններին մատուցվող բուժօգնության որակը:

Սկզբնաղբյուր. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ