Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության մենեջերներ պատրաստելու հարցը

ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության մենեջերներ պատրաստելու հարցը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ քննարկել է առողջապահության ոլորտի կառավարման գործի մասնագետներ պատրաստելու հարցը:

Ռեկտորը նշել է, որ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը,  մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը, պատրաստակամ է նման ծրագիր իրականացնելու։

Նախարար Ալթունյանը ներկայացրել է ոլորտի կառավարման  մասնագետների առջև դրվող ժամանակակից պահանջները։ Նա կարևորել է, որ ղեկավարը բժշկական հիմնարկության բյուջեի ձևավորման,  ֆինանսական հոսքերը և ռիսկերը կառավարելու, ամենօրյա հաշվետվություններ կազմելու, բիզնես պլաններ մշակելու, առողջապահական ծառայությունները գնահատելու և այլ հմտություններ ունենա։

«Այսօր Հայաստանում կա կարծրատիպ, որ հիվանդանոցի ղեկավարը պետք է բժիշկ լինի, և լավ մասնագետները ձգտում են տնօրեն դառնալ: Մինչդեռ իրականում նրանց պրոֆեսիոնալիզմի կարիքն ավելի շատ հիվանդներն ունեն»,-ասել է նախարարը` բարձր գնահատելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և անձամբ ռեկտորի աջակցությունը առողջապահության ոլորտի մենեջերներ պատրաստելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ մասնագետների պատրաստման ուսումնական գործընթացներին, շուկայում նրանց պահանջարկին վերաբերող և մի շարք այլ հարցեր։

Լևոն Ալթունյանը նշել է, որ ծրագրի գործնական փուլում բազային հաստատություններ կարող են դառնալ նախարարության ենթակայության հիվանդանոցները` այն գնահատելով որպես անցումային շրջանի անցավ բաղադրատոմս։

Պրոֆեսոր Լավեստը տեղեկացրել է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ կկատարվեն և արդյունքների մասին կզեկուցի Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանությանը։

Վկայակոչելով Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտի ճանաչված բրենդը Հայաստան բերելու ուղղությամբ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը` նախարար Ալթունյանը նշել է. «Ֆրանսիայի հետ բժշկության ոլորտում սկսվող համագործակցությանը կարող ենք ավելացնել կրթական ոլորտի այս ծրագիրը»։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. Առողջ Բլոգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ