Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Վերանայվել են Անգիոգրաֆիայի կենտրոնի միջամտությունների ու հետազոտությունների գները

ԼՂՀ ԱՆ. Վերանայվել են Անգիոգրաֆիայի կենտրոնի միջամտությունների ու հետազոտությունների գները

2014 թվականի նոյեմբերի 15-ին Արցախի հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի անձնական միջոցների հաշվին, որպես նվիրատվություն Արցախի ժողովրդին Հանրապետական բժշկական կենտրոնում բացվեց Անգիոգրաֆիայի բաժանմունքը, որով սկիզբ է դրվել ինվազիվ վիրահատական ծառայությանը մեր երկրում:

 

Մինչ այդ սրտի ինվազիվ վիրահատության կարիք ունեցող քաղաքացիների միջամտությունը կատարվում էր ՀՀ-ում:
  

Հաշվի առնելով մարդկանց սոցիալական վիճակը պետության կողմից մշակվել էր մի ծրագիր, որի համաձայն սուր ինֆարկտների դեպքում կորոնարոանգիոգրաֆիան և ստենտավորումը 1 ոչ դեղապատ ստենտով ֆինանսավորվում է լրիվությամբ պետության կողմից:
  

Նաև պլանային կորոնարոանգիոգրաֆիան ֆինանսավորվում է 70% պետության կողմից 30% քաղաքացու կողմից: Իսկ պլանային ստենտավորումը դեղապատ և ոչ դեղապատ ստենտերով 60% -40% հարաբերակցությամբ /60% պետության կողմից, 40% քաղաքացու/:
  

2014 թվականից առ այսօր բաժանմունքում հետազոտվել և բուժվել է 793 հիվանդ: Ընհանուր առմամբ բացումից մինչև 2017թ պետության կողմից անգիոգրաֆիայում կատարված միջամտությունների դիմաց ֆինանսավորվել է 375.192,000 դրամ:
  

 Վերանայվել են Անգիոգրաֆիայի կենտրոնի միջամտությունների ու հետազոտությունների գները Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հանձնարարականի 2017 թվականից կգործի նոր գնացուցակ:
  

Կորոնարոգրաֆիան կիրականացվի 150,0 հազ. դրամ /105 հազ. դրամ պետության կողմից և 45,0 հազ. դրամ քաղաքացու կողմից/ նախկին 230,0 հազ. դրամի /161- 69/ դիմաց, սրտի պլանային վիրահատություն 1 ոչ դեղապատ ստենտի տեղադրումով կիրականացվի 800,0 /560-240/ հազ դրամ արժեքով, նախկին 1150,0 /805-345/ հազ. դրամի դիմաց, սրտի վիրահատություն 1 դեղապատ ստենտի տեղադրումով կիրականացվի 1100,0 հազ դրամ /660-440/ արժեքով, նախկին 1850,0 հազ. դրամի /1140-740/ դիմաց, սրտի վիրահատություն 2-րդ`/1600 հազ.դրամ/ /960-640/ և ավելի դեղապատ ստենտի տեղադրումների համար /յուրաքանչյուր ստենտի համար 500,0 հազարական դրամ/ նախկին 2850.0 հազարի /1710-1140/ դիմաց:
  

Այսպիսով մեր հանրապետության քաղաքացիները համապատասխան բուժում կարող են ստանալ առավել մատչելի գներով:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ