Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Ներկայացվել է համաճարակաբանական հսկողության համացանցի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ. Ներկայացվել է համաճարակաբանական հսկողության համացանցի հաշվետվությունը

Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի (CAESAR) Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համացանցի 2016 թվականի հաշվետվությունը ներկայացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում ԱՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում: Միջոցառմանը մասնակցել են մոտակա մարզերի (Արարատ, Արմավիր, Կոտայք) և Երևանի բժշկական կենտրոնների մանրէաբաններ, համաճարակաբաններ:

ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը զեկուցել է «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության շրջանակներում իրականացված միջոցառումները և առաջիկա անելիքները, մանրամասնել CAESAR համացանցի մեթոդաբանությունը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը ներկայացրել է ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանական հսկողության համակարգը Հայսատանում:

ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը տեղեկացրել է Հայաստանում գործող Հակամանրէային դեղերի մշտադիտարկման համակարգի մասին:

Մասնակիցներին տրամադրվել են տեղեկատվական լրացուցիչ նյութեր:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ