Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Ստեփանակերտում նորագույն տեխնոլոգիաներով անվճար անոթային վիրահատություններ են իրականացվել

ԼՂՀ ԱՆ. Ստեփանակերտում նորագույն տեխնոլոգիաներով անվճար անոթային վիրահատություններ են իրականացվել

Ավստրիայում հայտնի, մեր հայրենակից անոթային վիրաբույժ Արա Ուղուրլյանի գլխավորած պատվիրակությունը Զալցուրգից Արցախ էր ժամանել: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում դեկտեմբերի 6-9-ը բժիշկ Արա Ուղուրլյանը իր գործընկերոջ` պրոֆեսոր Թոմաս Հոլցենբայնի հետ կատարել են անոթային տարբեր տիպի 15 վիրահատություններ, որոնցից 11-ը` էնդովասկուլյար, իսկ` 4-ը բաց եղանակով:

 

Նշենք, որ բժիշկներն իրենց հետ բերել էին վիրահատական միջամտությունների համար անհրաժեշտ բոլոր բժշկական պարագները:


Փորձառու մասնագտեները նախապես անցկացրել են ավելի քան 50 հիվանդի խորհրդատվություն, որոնցից ընտրել են վիրահատության կարիք ունեցողները:


Բոլոր վիրահատություններն ամբողջությամբ անվճար են իրականացվել:


Ստեփանակերտում նորագույն տեխնոլոգիաներով անվճար անոթային վիրահատություններ են իրականացվելՆմանատիպ վիրահատություններ առաջին անգամ է կատարվել Արցախում, ընդ որում տեղի մասնագետների հետ համատեղ:


Կատարված վիրահատությունների գերակշիռ մասն իրականացվել է Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի կենտրոնում տեղադրված սարքի միջոցով: Գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը մինչ այժմ օգտագործվում էր միայն սրտի կորոնար անոթների ախտարոշման և ստենտավորման համար: Ավստիայից ժամանած բժիշկներն առաջին անգամ անգիոգրաֆի միջոցով կատարել են ներանոթային այլ միջամտություններ:


Ավստրիահայ անոթաբան Արա Ուղուրլյանը նշել է, իրենց այցի նպատակը արցախցի գործընկերներին անոթաբանության բնագավառում փորձի փոխանակումն է: Այս նախադեպն Արցախում ինքնուրույն վիրահատություններ իրականացնելու լավ սկիզբ է:

Սկզբնաղբյուր. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ