ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Իզմիրլյան» ԲԿ ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով. izmirlianmedicalcenter.com
2015թ. հիմնադրված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով, ինչը հնարավոր չէ չնկատել: Ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Արամ Դանիելյանը մեզ հետ զրույցում թվարկեց բաժանմունքում առկա սարքերը՝ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ, համակարգչային տոմոգրաֆ, ռենտգեն և երկու սոնոգրաֆիկ սարք:
Ա. Դանիելյանը կարևորում է. «Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը 1,5 տեսլա հզորություն ունի. ծրագրային հնարավորություններն են մեծ՝ ի տարբերություն այլ գործող սարքերի: Համակարգչային տոմոգրաֆը՝ եռաչափ ռեկոնստրուկցիայի հնարավորությամբ է, ռենտգեն սարքը՝ տարբեր պրոեկցիաներով պատկերներ ստանալու, ինչպես նաև` համեմատելու նոր պատկերը հնի հետ»:
Զրուցակցի խոսքով՝ Ռադիոլոգիայի բաժանմունքը համագործակցում է գրեթե բոլոր բաժանմունքների հետ. «Ռադիոլոգիան միջոց է, որով պրակտիկ բժիշկը հասկանում է խնդիրն ու ավելի լավ պատկերացնում բուժումը, և դա շատ կարևոր է»:
Ա. Դանիելյանն ընդգծեց, որ Ռադիոլոգիայի բաժանմունքում աշխատում են երիտասարդ և առաջատար մասնագետներ: «Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիան կադրային ընտրություն կատարելիս նախընտրում է պրոֆեսիոնալներին. «Ռադիոլոգիայի բաժանմունքում աշխատող բժիշկները փորձառու են: Նրանք սերտ համագործակցում են նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ, մասնակցում տարեկան ժողովների և այլն»:
Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) իրականացնող բժիշկ-ռադիոլոգ Հռիփսիմե Հյուսնունցը մեզ հետ զրույցում նշում է, որ ՀՏ հետազոտությունը հնարավորություն է տալիս բացահայտելու մարդու օրգանիզմի ախտաբանությունները. «Մեր բաժանմունք պացիենտները գալիս են բժշկի ուղղորդմամբ, և հենց բժիշկն է որոշում հաճախականությունը: Օրինակ՝ ունենում ենք ուռուցքային հիվանդներ, ովքեր քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման ընթացքում պարբերաբար անցնում են ՀՏ հետազոտություն»:
Հ. Հյուսնունցն ասում է, որ Ռադիոլոգիայի բաժանմունքը սերտորեն համագործակցում է ԲԿ-ի գրեթե բոլոր բաժանմունքների հետ՝ օրթոպեդիայի, ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի և այլն: «Մենք մշտապես կապի մեջ ենք բուժող բժիշկների հետ, իրականացվում է թիմային աշխատանք: Նման կերպ կազմակերպված աշխատանքի արդյունքում ունենում ենք բարձր արդյունք»:
Բժիշկ-ռադիոլոգ Անուշ Մարալյանը, ով իրականացնում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), մեզ հետ զրույցում ասաց, որ ՄՌՏ համարվում է ախտորոշիչ մեթոդ և իր անփոխարինելի դերն ունի բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման մեջ` հատկապես կենտրոնական նյարդային համակարգի, հենաշարժական համակարգի, ինչպես նաև որովայնի պարենխիմատոզ օրգանների պատկերման համար: Վերջին սերնդի ՄՌ տոմոգրաֆների շնորհիվ մեզ հասանելի է դարձել սրտի, թոքերի և աղեստամոքսային համակարգի մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունները:
ՄՌՏ նորագույն կիրառումներից մեկն է ՄՌ-մամոգրաֆիան, որն անվնաս է և չունի տարիքային սահմանափակում:Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր կենտրոնում արդեն հնարավոր է իրականացնել ամբողջ մարմնի ՄՌՏ հետազոտություն` դիֆուզ-կախված նկարների ստացումով, որն ամբողջ աշխարհում կիրառվում է օնկոսքրինինգի՝ ուռուցքների հայտնաբերման համար: Կիրառում ենք նաև նոր մեթոդ կանանց օրգանների պատկերավորման համար՝ հիստերոսալպինգոգրաֆիա, երբ ներհեշտոցային կոնտրաստավորման ճանապարհով կարողանում ենք արգանդի և փողերի անանցելիությունը պարզել:
Այս բոլոր նորարարությունները դրական կազդեն հայկական բժշկական համայնքի վրա և թույլ կտան նոր բուժական մեթոդների կիրառման
12.10.2016 Կարդացեք նաև
Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...
13.09.2025
Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...
09.09.2025
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...
31.07.2025
Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...
25.07.2025
2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...
12.07.2025
Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...
17.06.2025
04.06.2025
Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...
04.06.2025
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...
03.06.2025
Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...
03.06.2025
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...
21.05.2025
ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...
07.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...
07.05.2025
«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ