Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայ բժիշկների շրջանում առավել տարածված են թերապեւտիկ մասնագիտությունները ․ վիճակագրություն. news.am

Հայ բժիշկների շրջանում առավել տարածված են թերապեւտիկ մասնագիտությունները ․ վիճակագրություն. news.am

Հայաստանում 2015 թ․ վերջին տվյաներով 12 734 բժիշկ ու 17 396 բուժքույր ու ֆելդշեր կա։ 100 000 բնակչությանը մեր երկրում բաժին է հասնում 42․5 բժիշկ ու 58․0 բուժքույր ու ֆելդշեր` ըստ «Առողջություն ու առողջապահություն» ամենամյա զեկույցի տվյալների։

Հայ բժիշկների շրջանում առավել տարածված են թերապեւտիկ մասնագիտությունները (թերապեւտները, սրտաբանները, ռեւմատոլոգները, թոքաբանները, սննդաբանները, ֆիզիոթերապեւտները, սոնոգրաֆիստները, ինֆեկցիոնիստները, արյունաբանները եւ այլն): Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նման մասնագետներ, այսօրվա դրությամբ, Հայաստանում 2949-ն են։ Երկրորդ տեղում վիրաբուժությունն է՝ Հայաստանում 1762 վիրաբույժ կա։ Երրորդ տեղում է ատամնաբուժությունը՝ 1629 մասնագետ։

Ամենաքիչ տարածված մասնագետների եռյակում են ֆթիզիատրները՝ (տուբերկուլոզի ուսումնասիրությունն ու բուժումը)՝ 99 մասնագետ, հոգեբույժները՝ (170 մասնագետ) եւ մաշկա-վեներաբանները (193 մասնագետ)։ Բացի այդ, Հայաստանում, ըստ վիճակագրության, 934 մանկաբարձ-գինեկոլոգ կա, 91 մանկաբույժ, 407 համաճարակաբան, 319 նյարդաբան եւ 265 քիթ-կորկորդ-ականջաբան։

Հետաքրքիր է, որ Հայաստանում բժիշկների թիվը վերջին տարիներին աճում է, իսկ միջին բուժանձնակազմինը՝ տարեցտարի նվազում․ 2013-ին Հայաստանում 12 170 բժիշկ ու 18 093 բուժքույր ու ֆելդշեր կար, իսկ 2015-ին, ինչպես արդեն նշեցինք, 12 743 բժիշկ ու 17 396 բուժքույր ու ֆելդշեր, այսինքն 573-ով շատ բժիշկ ու 697-ով քիչ բուժքույր։

Այսօրվա դրությամբ ամենաշատ բժիշկներն ու միջին բուժանձնակազմը Երեւանում են՝ 9084 ու 8577 համապատասխանաբար, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 114 բժիշկ ու 238 բուժքույր ու ֆելդշեր։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medicalclinic.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ