ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տղա երեխա ունենալու՝ հայ ընտանիքների նախընտրությունը ժողովրդագրական լուրջ սպառնալիք է. քննարկում. tert.am
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքար» ծրագրի շրջանակներում այսօր սեմինար-քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ հայտարարվեց՝ ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք:
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» անդամ Ինեսսա Չիլինգարյանի կողմից ներկայացված զեկույցի համաձայն՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչն ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին:
Ըստ նրա՝ պատճառներից է այն, որ հայ ընտանիքներում նախընտրում են արու զավակ, քանի որ ըստ նրանց՝ տնտեսապես նախընտրելի են համարում տղա ժառանգ ունենալը, ժառանգականության հարցն է լուծվում և այլն:
«2011թ-ի դրությամբ սեռերի հարաբերակցությունը կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում՝ Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա: Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է. 2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց»,- ասաց նա և հավելեց, թե խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում՝ մասնավորապես Գեղարքունիքում, Արագածոտնում, Արմավիրում:
Ինեսսա Չիլինգարյանը նաև նշեց, որ ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թ-ը չեն ծնվի 93 000 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման, և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման: Ինեսսա Չիլինգարյանը հիշեցրեց, որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները ՀՀ-ում այլևս արգելված են օրենքով:
Զեկույցի հեղինակը օրինակ բերեց հետազոտության բացահայտած տվյալներ, ըստ որոնց, ՀՀ–ում գործող ծերանոցների բնակիչները հիմնականում տղա երեխաներ ունեն, ինչը, ըստ Ինեսսա Չիլինգարյանի անհիմն է դարձնում արական սեռի երեխաներ նախընտրող ծնողների պատճառաբանություններից մեկը, թե իրենք տղա երեխաներ են ցանկանում, որպեսզի նրանք իրենց խնամեն ծերության օրերին։
13.09.2016 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ