Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

16 տարում Հայաստանում աբորտների թիվը կրճատվել է 3 անգամ. news.am

16 տարում Հայաստանում աբորտների թիվը կրճատվել է 3 անգամ. news.am

Վերջին 16 տարում Հայաստանում աբորտների թիվը կրճատվել է 3 անգամ: Այդ մասին է վկայում ժողովրդագրական առողջության վերաբերյալ 5 տարին մեկ անցկացվող հետազոտությունը, ինչպես նաեւ պաշտոնական վիճակագրությունը, պնդում է Հայաստանի Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:

2000-ի սկզբին Հայաստանում տարեկան մոտ 30 000 աբորտ էին կատարում, սակայն անցյալ տարի ընդամենը 7000 աբորտ է գրանցվել:

Մյուս կողմից, պերինատալ կորուստների (վիժումներ եւ այլն) եւ անպտղության  խնդիրները շարունակում են հրատապ խնդիր մնալ Հայաստանում: Գայանե Ավագյանը նշել է, որ Հայաստանում զույգերի մոտ 14 տոկոսը անպտղությամբ է տառապում, ընդ որում, նրանց մեծամասնության մոտ (10 տոկոս) երկրորդային անպտղություն է: Թեեւ անցյալում, երբ աբորտներն ավելի շատ էին, անպտղության` հատկապես երկրորդական ցուցանիշներն անհամեմատ ավելի բարձր էին, այնուամենայնիվ, 14 տոկոսը Հայաստանի համար մեծ թիվ է: Ստացվում է, որ մոտավորապես յուրաքանչյուր յոթերորդ զույգը չի կարողանում երեխա ունենալ:

Հիշեցնենք, որ առաջնային անպտղության դեպքում զույգն ի սկզբանե չի կարողանում երեխա ունենալ, իսկ երկրորդականի դեպքում` զույգն արդեն ունեցել է հղիություն (կարեւոր չէ, այն ավարտվել է երեխայի ծննդով, վիժումով, թե` աբորտով), բայց եւս մեկ երեխա բեղմնավորել չի հաջողվում: Սակայն երկրորդական անպտղության առավել տարածված պատճառներից մեկը հենց աբորտներն են:

Հիշեցնենք նաեւ, որ գիտական հետազոտության համաձայն, որը հրապարակվել էր Lancet ամսագրում, տարբեր երկրներում աբորտների թիվը նվազել է մինչեւ պատմական նվազագույն: 1990-ին հարուստ երկրներում ապրող յուրաքանչյուր 1000 կնոջը 46 աբորտ էր բաժին ընկնում, իսկ 2014-ին աբորտների թիվը նվազել է մինչեւ պատմական 27-ի: Գիտնականների կարծիքով, դրան հաջողվել է հասնել հակաբեղմնավորման միջոցների մատչելիության հաշվին: Սակայն զարգացող երկրներում աբորտների թիվը նույն մակարդակում է մնում. 1000 կնոջը` մոտավորապես 37 աբորտ:

Հետազոտության համաձայն առավել շատ աբորտներ կատարվում են Կարիբյան ավազանի կղզիներում (1000 կնոջը` 65), առավել քիչ` Հյուսիսային Ամերիկայում (1000-ին` 17):

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. farmsouz.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ