Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Արգենտինան կհյուրընկալի Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը

ՀՀ ԱՆ. Արգենտինան կհյուրընկալի Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը 2017թ. առաջին անգամ անցկացվելու է Բուենոս Այրեսում: Համագումարը կկազմակերպի և կնախագահի «ՖԱՅԴԵՔ Արմենիա», FIDEC USA և FUNCEI հիմնադրամների նախագահ, Արգենտինայի Վարակաբանների միության և Ինֆեկցիոն հիվանդությունների պան-ամերիկյան ասոցիացիայի համահիմնադիր՝ բժիշկ Դանիել Ստամբուլյանը:
 
Բժիշկ Ստամբուլյանի հայաստանյան այցի շրջանակում մայիսի 2-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և «ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամի  նախաձեռնությամբ կազմակերպվել էր ընդունելություն: Միջոցառման նպատակն էր ներկայացնել Արգենտինան՝ որպես հայ բժիշկներին միավորող հաջորդ համագումարն հյուրընկալող երկիր, ուրվագծել համագումարի գիտական ծրագիրը, ինչպես նաև ամրապնդել հայաստանյան առաջատար բժիշկների և հանրային առողջության կազմակերպիչների հետ կապերը:
 
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի համոզմամբ` համագումարը ոչ միայն փորձի փոխանակման, միմյանց հետ հաղորդակցվելու  լավ հնարավորություն է, այլև նպատակ ունի ամփոփել երկկողմ հաջողությունները և ուրվագծել խնդիրները:
 
«Մենք արդեն այսօր հստակ որոշում պետք է կայացնենք, թե մյուս ժողովին, որը կկայանա Բուենոս Այրեսից հետո, 2019 թվականին, ինչպիսի ուղղություններ պետք է քննարկենք: Մեր որոշմամբ` համահայկական գիտաժողովը կկայանա Երևանում: Խիստ կարևոր է,  նաև որ բժշկական գիտաժողովների մի մասը Ստեփանակերտում կանցկացվեն»,-ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` հայտնելով, որ 2019թ. այն կնախագահի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
 
Ավանդույթի համաձայն Արմեն Մուրադյանը  Դանիել Ստամբուլյանին փոխանցեց  համագումարը խորհրդանշող արձանիկը: 
 
ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշեց, որ 2017թ. մայիսին իր երկրում կայանալիք հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը  կնպաստի  երկկողմ համագործակցության զարգացմանը:
 
«Շատ ուրախ ենք, որ նմանատիպ համաժողով է կազմակերպվում Արգենտինայում: Հայաստանը ևս Արգենտինայի մի փոքր մասնիկն է, քանի որ այնտեղ հայկական համայնք կա: Դեսպանության համար մեծ հպարտություն է, որ կարողանում ենք աջակցել իրադարձության անցկացմանը»,-ասաց դեսպանը:
 
 Նշենք, որ Հայ բժիշկների միջազգային համագումարներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ՝ հաջորդաբար Հայաստանում կամ արտասահմանյան որևէ երկրում: Բժշկական միջազգային 4-րդ համագումարն անցկացվել է 2015թ. Հուլիսին Երևանում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ