Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ.ԱՆ. Նախարարը ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ Հովհաննես Հեքերյանին

ԼՂՀ.ԱՆ. Նախարարը ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ Հովհաննես Հեքերյանին

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Հայմեդ» կազմակերպության նախագահ Հովհաննես Հեքերյանին և Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանին:

 

Նախարարը ողջունելով հյուրին բարձր է գնահատել Ֆրանսիայի հայ բժիշկների միության կողմից Արցախում կատարվող աշխատանքները:


Հովհաննես Հեքերյանը նախարարին է ներկայացել մարտի 27-ին Արցախ ժամանած ֆրանսահայ բժիշկների կողմից կատարած աշխատանքները, մասնավորապես նա նշել, է որ ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացվել է 160 խորհրդատվություն ու 19 վիրահատություն և 25-30 վիրահատություն էլ դեռ նախատեսվում է իրականացնել:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանական նոր դիսպանսերի կառուցման, Ֆրանսիայում բուժանձնակազմի վերապատրաստման հետ կապված հարցեր:


Հովհաննես Հեքերյանը հավելել է, որ Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը մասնագիտական ու գիտական աջակցություն կցուցաբերի Ուռուցքաբանական դիսպանսերին:


Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն հայտնելով հյուրին, մեկ անգամ ևս կարևորել է համագործակցությունը և իրենց կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը:

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ