Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Քննարկվեցին հայ-վրացական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱՆ. Քննարկվեցին հայ-վրացական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Այսօր երկկողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկեցին առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես անդրադարձ կատարվեց փորձի փոխանակման, փոխգործակցության սերտացման նպատակով հայ-վրացական համաժողովներ անցկացնելու նախաձեռնությանը:

Որպես այս տարի նախանշվող առաջին համաժողովի թեմա ընտրվեց սրտային վիրաբուժությունն ու վնասվածքաբանությունը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն պատրաստակամություն հայտնեցին հարևան պետությունների միջև առողջապահության ոլորտում արդյունավետ համագործակցությունը խորացնելու նպատակով ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց էր կատարել Վրաստան 2015թ. հուլիսին: Վրացական կողմը հայ գործընկերներին էր ներկայացրել իրենց երկրի առողջապահական փորձը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ