Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Քաղցկեղով հիվանդ երեխաների մահացության ցուցանիշը նվազել է (տեսագրություն). oncology.am

Քաղցկեղով հիվանդ երեխաների մահացության ցուցանիշը նվազել է (տեսագրություն). oncology.am

Փետրվարի 15­-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Աշխարհում տարեկան մոտ 250 հազար երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով, և ամեն օր մոտ 250 երեխա մահանում է քաղցկեղից, ընդհանուր առմամբ տարեկան մոտ ինսուն հազար երեխա է մահանում:

«Անդրադարձ» մամուլի ակումբում ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը նշեց, որ Հայաստանում երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 40%-ով, բայց ընդհանուր առմամբ աշխարհում հիվանդացության և մահվան ցուցանիշի աճ կա:

Հայաստանում գրեթե 10 անգամ ավելի շատ երեխաներ հիվանդանում են բարորակ ուռուցքներով: Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղ, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ քառորդը: 2­-րդը ավշային համակարգի չարորակ ախտահարումներն են, 3-­րդը գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են: Ավելի քիչ են հանդիպում ոսկրային, երիկամի, սեռական օրգանների քաղցկեղները:

Նա նաև վստահեցրեց, որ պետպատվերի հետ կապված խնդիրներ չեն առաջանում:

Ասուլիսին ներկա ուռուցքաբաններ Դիանա Ասլանյանը եւ Արաքսյա Հովհաննիսյանն էլ նկատեցին, որ կանխարգելման կոնկրետ ռազամավարություն չկա, հայտնի չեն նաև թե հստակ ինչից է առաջանում հիվանդությունը, բայց ընդհանուր առմամբ բնածին է լինում, ժառանգական և շրջապատի գործոնն էլ կա:

 

-

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ