Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Քննարկվեց ծրագրի արդյունավետությունն ու հեռանկարները

ՀՀ ԱՆ. Քննարկվեց ծրագրի արդյունավետությունն ու հեռանկարները

Հանրապետության առաջատար էնդոկրինոլոգների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացում քննարկվեցին 2015թ. նոյեմբերին մեկնարկած «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի իրականացման ընթացքը: Քննարկման առանցքում ծրագրի արդյունավետությունը, ձեռքբերումներն ու հեռանկարներն էին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ առաջին տիկնոջ անմիջական մասնակցությամբ և հովանավորությամբ: Ծրագրի արդյունավետության բարձրացման տեսնակյունից մեծապես կարևորվեց կրթական աշխատանքների իրականացումը` մասնագետների և հիվանդների անհրաժեշտ գիտելիքներով ապահովումը:

Նախարարի գնահատմամբ` սոցիալական նշանակության այս ծրագրի հիմքում առաջին հերթին շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարձրացումն է: Արմեն Մուրադյանը կարևորեց բուժաշխատողների կողմից ծրագրի շահառուների հետ շարունակական իրազեկման աշխատանքի իրականացումը:

ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան ներկայացրեց ծրագրի ընթացիկ աշխատանքները, անդրադարձավ շաքարային դիաբետով հիվանդների բուժման ռազմավարության մշակման հարցերին։ ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանը նշեց, որ «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի ներդրումը մեծ առաջընթաց և լուրջ ձեռքբերում է Հայաստանի համար, քանի որ այն ԱՊՀ ոչ բոլոր երկրներում է հասանելի:

Դիաբետն ապրելակերպ է, այդ իսկ պատճառով պետությունը ձգտում է հնարավորինս հեշտացնել հիվանդների և առաջին հերթին հիվանդ երեխաների կյանքը։ Հասարակության մեջ բոլոր երեխաները հավասար են, և ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է բարելավել կյանքի հատուկ պայմաններում հայտնված երեխաների բուժման գործընթացը` որդեգրելով ժամանակակից մոտեցումներ:

Նշենք, որ 2015թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվում է «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիրը, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները և 18-ից 22 տարեկան երիտասարդները:

«Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի (http://moh.am/temp/Haytararutyun/programme.pdf) շրջանակում նախարարությունը ձեռք է բերում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ՝ քարտրիջ դեղաձևով, որոնք անվտանգության շնորհիվ, առանց տարիքային սահմանափակումների, լայնորեն կիրառվում են աշխարհում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ