Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կառավարությունն օժանդակում է դեղեր արտադրող ընկերության ներդրումային ծրագրին. 1in.am

Կառավարությունն օժանդակում է դեղեր արտադրող ընկերության ներդրումային ծրագրին. 1in.am

ՀՀ կառավարությունը «Լիկվոր» ՓԲԸ-ին թույլատրեց օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Լիկվորը ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն է, գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում, որն արդյունաբերության ենթաոլորտ է: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: ««Լիկվոր»-ը ներդրումային ծրագրով նախատեսում է ընդլայնել արտադրությունը և այդ նպատակով ներկրում է 342 մլն դրամի նոր սարքավորումներ և հումք: Արտադրանքի ծավալները հասցվելու են տարեկան 642 մլն դրամի, որից 70-80 տոկոսն արտահանվելու է: Այս ընկերությունն ունի նաև GMP+ հավաստագիր և կարողանում է արտադրանքն արտահանել Եվրոպական միություն և ԱՄՆ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. myslo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ