Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Քննարկվեց ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը

ՀՀ ԱՆ. Քննարկվեց ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը

Դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում օրակարգում էր ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնի առաջնահերթությունը ևս մեկ անգամ դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարներին հորդորեց վերանայել ներմուծվող դեղերի գները:

Նա շեշտեց, որ դեղերի գների իջեցումը բնակչության համար շատ կարևոր հանգամանք է, ինչը կնպաստի նաև դեղերի ստվերային շրջանառության նվազեցմանը:

Նախարարը մասնակիցներին ներկայացրեց հոկտեմբերին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախարարական նիստի քննարկման արդյունքները, դեղեր ոլորտին առնչվող խնդիրները, ինչպես նաև ձեռքբերումները:

Արմեն Մուրադյանը հանձնարարեց ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչությանը, ինչպես նաև Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին շարունակել դեղերի մեծածախ և մանրածախ գների մշտադիտարկման աշխատանքները և ամփոփել արդյունքները:

Անդրադառնալով օրեր առաջ մամուլում լայն արձագանք ստացած «Քսելոդա» դեղի` սպառողին չհասնելու մասին տեղեկատվությանը, նշվեց, որ ՀՀ-ում գրանցված է «Քսելոդա» դեղի ազդող նյութ պարունակող այլ արտադրողի («Կապեցիտաբին») դեղը, ինչպես նաև շուկայում առա է վերոնշյալ դեղի համարժեք փոխարինողը:

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ