Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Արցախի հանրապետությունում ներդրվում է նոր պատվաստանյութ

ԼՂՀ ԱՆ. Արցախի հանրապետությունում ներդրվում է նոր պատվաստանյութ

Նոյեմբերի 2-ից Արցախի Հանրապետության առողջապահական հաստատությունների առաջնային օղակում ներդրվելու է ևս մեկ պատվաստանյութ: Պատվաստումների պետական օրացույցում կավելանա պնևմակոկային վարակի դեմ պատվաստումը: Կպատվաստվեն սեպտեմբերի 15-ից հետո ծնված բոլոր երեխաները:


Հարկ է նկատել, որ պնևմակոկային պատվաստանյութը կանխարգելում է պնևմակոկային վարակները` մասնավորապես ստրեպտակոկուս-պնևմոնիայով պայմանավորված թոքաբորբերը, մենինգիտները, բրոնխիտները:
  

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնն արդեն հագեցած է անհրաժեշտ պնևմակոկային պատվաստանյութերով և բժշկական պարագաներով: Պատվաստումներին զուգահեռ կիրականացվի ամենօրյա մոնիտորինգ համաձայն առողջապահության նախարարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պնևմակոկային պատվաստումների իրականացման մասին»  հրամանի:
 

Նոր պատվաստանյութի ներդրմանն ընդառաջ Ստեփանակերտ էին ժամանել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և նույն կենտրոնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյանը: Նրանք սեմինար-խորհրդակցություն են անցկացրել մանկաբույժների, պատվաստումների գործընթացում ներգրավված բուժքույրերի և համաճարակաբանների համար: Բանախոսները ներկայացրել են համաշխարհային, ինչպես նաև Հայաստանի վերջին տարվա փորձը, գործընկերների հետ քննարկել հետաքրքրող հարցերը:
 

Աշխատանքային օրվա ավարտին հյուրերը հանդիպել են Արցախի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պնևմակոկային պատվաստանյութի ներդրման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր: Երևանից ժամանած հյուրերը փոխնախարարին են ներկայացրել Արցախի պատվաստումների պետական օրացույցի, ինչպես նաև սառցե շղթայի բարելավման հետ կապված մասնագիտական նկատառումները:

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ