Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ ուղղված հոգեբուժության ոլորտի բարելավմանը

ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ ուղղված հոգեբուժության ոլորտի բարելավմանը

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակության հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հոգեբուժության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Պատվիրակության անդամներ դատաբժշկական հոգեբույժ Քլայվ Միը (Օքսֆորդ, Միացյալ թագավորություն) և Խոշտանգումների կանխարգելման կենտրոնի բժշկական փորձագետ Մարզենա Կսելը ներկայացրին հայաստանյան հոգեբուժական կազմակերպություններում իրենց կատարած ուսումնասիրության նախնական դիտարկումները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հատնեց պատվիրակությանը կառուցողական մոտեցումների համար` առանձնակի կարևորելով կառույցի կատարած աշխատանքը, խորհուրդներն ու առաջարկները:

«Հոգեկան առողջության խնդիրները Հայաստանի Հանրապետության կառավարարության ուշադրության կենտրոնում են և այս ոլորտում կատարվում են մի շարք բարեփոխումներ»,- ասաց նա:

Մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ամբողջովին նոր խմբագրությամբ մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այս փաստաթղթով ի թիվս այլ կարգավորումների սահմանվել են հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները, հարկադիր բուժման ընթացակարգերը, դատհոգեբուժական փորձաքննությունների իրականացման կարգը, ժամկետները, հոգեկան խանգարումներով տառապող անձանց տվյալների, այդ թվում բժշկական գաղտնիքի պահպանմանը ներկայացվող պահանջները:

Արմեն Մուրադյանը նշեց նաև, որ 2014 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ.. ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց գործնական իրականացումն ապահովելու նպատակով մշակված ծրագիրը 2015թ. աշնանը նախատեսվում է ներկայացնել Համաշխարհային բանկին:

Հինգ տարիների տևողությամբ (2016-2020թթ.) ծրագրի նպատակն է աջակցել հոգեբուժական ծառայությունների ինտեգրմանն առողջության պահպանման առաջնային օղակին, աջակցել հոգեբուժական ծառայության կառուցվածքի օպտիմալացմանը և արդիականացմանը, աջակցել հոգեբուժական ծառայություններ տրամադրող անձնակազմի շարունակական կրթմանը և համայնքային մակարդակի հոգեբուժական ծառայությունների հզորացմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի 4 քաղաքային համայնքներում խնամքի տների ստեղծմանը, որը կապահովի ակտիվ բուժում չպահանջող հիվանդների սոցիալական ինտեգրվածությունը:

«Հոգեկան առողջության ոլորտում մենք ունենք հստակ ձևավորված մոտեցումներ, որոնք արդեն տրված են թղթին: Մենք հաստատակամ գնում ենք դեպի փոփոխություններ, որոնց հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները և բժշկական ժամանակակից մեթոդները: Սրանք են մեր նոր ռազմավարության անկյունաքարերը»,- ընդծեց նախարարը` հավելելով, որ հստակ քայլեր են իրականացվում իրավական դաշտի ապահովման, հոգեբուժության ոլորտի առավել արդյունավետ կառավարման և բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հարկադիր բուժման,հոգեկան խանգարումներով տառապող անձանց օրենսդրությամբ սահմանված իրավունքներին, այլ արդիական հարցերի:

Կարևորվեց հոգեբուժության ոլորտի բարելավմանն նպատակով արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև բուժանձնակազմի գիտելիքների բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքի իրականացումը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ