Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Բնության հրաշք. ինքնուրույն հղիությունից ծնվել է եռյակ. morevmankan.am

Բնության հրաշք. ինքնուրույն հղիությունից ծնվել է եռյակ. morevmankan.am

Օգոստոսի 4-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է եռյակ: Երևույթն իր տեսակով բացառիկ է, քանի որ մայրը  հղիացել է առանց որևէ բժշկական միջամտության: Առհասարակ, երեխայի ծնունդը բնության հրաշքներից է: Բնության այս հրաշքը եռակի ծնունդ է պարգևել 28-ամյա Սոնա Գրիգորյանի ընտանիքին: Ծնվել են Տիգրանը, Անին և Լևոնը: Սոնայի կյանքում սա երկրորդ ծննդաբերությունն է, առաջին բալիկը չորս ամյա Գոհարիկն է:


Երեխաների ծնունդը բժշկական անձնակազմը դիմավորել է միասնական՝ դրսևորելով սրտացավ ու հոգատար վերաբերմունք ինչպես մոր, այնպես էլ եռյակի հանդեպ:

Դոցենտ, բ.գ.թ. Արմեն ԽաչատրյանՇնորհիվ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հոգատար և արհեստավարժ բժշկական անձնակազմի՝ կնոջ ծննդալուծումն ընթացել է անվտանգ, երեխաներն առողջ են ու պատրաստ՝ բազմազավակ մայրիկի հետ տուն վերադառնալ:

Դոցենտ, բ.գ.թ. Արմեն Խաչատրյանը` ով իրականացրել է կեսարյան հատումը, ասաց, - «Վերջին երկու ամիսների ընթացքում հետևել ենք կնոջ հղիության ընթացքին: Կատարվել է կեսարյան հատում հղիության 33-րդ շաբաթում, քանի որ հետազոտությունների արդյունքում երեխաներից մեկի մոտ սպառնալից վիճակ էր գրանցվել:  Երեք պտղով հղիությունը մոտավորապես երեք շաբաթով կրճատում է հղիության տևողությունը»,- այս մասին տեղեկացրեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանակաբարձական բաժանմունքի ղեկավարը: 

 

Բնության հրաշք. ինքնուրույն հղիությունից ծնվել է եռյակ

Բնության հրաշք. ինքնուրույն հղիությունից ծնվել է եռյակ Բնության հրաշք. ինքնուրույն հղիությունից ծնվել է եռյակ


«Առաջին երեխան ծնվել է տղա 1 880 գր քաշով և 42սմ հասակով, ում խնամքով և բուժմամբ զբաղվել է բժիշկ-նեոնատոլոգ Ռուզաննա Պողոսյանը: Երկրորդը՝ աղջիկը, ծնվել է 1 920 գր քաշով և 43 սմ հասակով, բուժող՝ նեոնատոլոգ Հրանուշ Բախշյան: Երրորդը ծնվել է տղա՝ 1 170 գր քաշով և 33 սմ հասակով, ում խնամքի և բուժման պատասխանատուն եմ: Երեք երեխաների մոտ արձանագրվել են շնչառական խանգարումներ: Թե՛ վիրահատական սրահում և թե՛  մանկական բաժանմունքում իրականացվել է շնչառական թերապիա: Նորածինները գտնվել են վերակենդանացման բաժանմունքում՝  ինքնակարգավորվող ջերմահաղորդիչներում: 7-10 օր անց մայրն ու երեխաները տեղափոխվել են համատեղ կեցության սենյակ, որտեղ մեր բժշկական անձնակազմը՝ մոր աջակցությամբ, կազմակերպել է երեխաների հետագա խնամքը»,- այս մասին իր խոսքում նշեց նեոնատոլոգ բ.գ.թ. Հեղինե Սարգսյանը:


Նեոնատոլոգ բ.գ.թ. Հեղինե ՍարգսյանըԵրեխաներն իրենց քաշով, հասակով և զարգացման ընթացքով համապատասխանում են իրենց հասակակիցներին: «Կատարված հետազոտությունները վկայում են երեխաների առողջ լինելու մասին: Առաջին օրերին երեխաների սնուցումն ապահովել ենք պարենտերալ՝ երակային ճանապարհով, այնուհետև՝ էնտերալ: Ներկայում երեխաները սնվում են միայն մայրական կաթով»,- նշեց բժշկուհի Հեղինե Սարգսյանը:

Եռյակ երեխաներն իրենց ծննդով սեր ու երջանկություն են բերել իրենց ծնողներին: «Սա իմ երկրորդ ծննդաբերությունն է: Շատ զարմացա, երբ իմացա, որ եռյակ է ծնվելու, միևնույն ժամանակ, ես և ամուսինս շատ ուրախ ենք: Ցանկանում եմ նման ուրախության արժանանան գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները: Հղիության ընթացքում բարդություններ չեմ ունեցել: Եռյակով հղիությունն ինքնին վտանգավոր էր, փորձում էի հաղթահարել ցանկացած դժվարություն: Հիմա ինձ շատ լավ եմ զգում: Երեխաների հետ նույն սենյակում ենք և կարողանում եմ զբաղվել նրանց խնամքով: Ի տարբերություն քույրիկի և փոքր եղբոր՝ իմ մեծ տղան քիչ ավելի չարաճճի է ու լացկան»,-բարձր տրամադրությամբ այս մասին ասաց 28-ամյա բազմազավակ մայր Սոնա Գրիգորյանը:


Բնության հրաշք. ինքնուրույն հղիությունից ծնվել է եռյակ

https://www.facebook.com/morevmankan

Սկզբնաղբյուր. http://morevmankan.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ