Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում

Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, որոնց թվում` Հայաստանը, մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից:


ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը խոսեց աշխարհում և մեր երկրում ծխախոտի օգտագործման վիճակագրական տվյալների, իրականացվող ծրագրերի ու դրանցից ակնկալվող արդյունքների մասին։


«Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն` մեծահասակ բնակչության գրեթե մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են»,-ասաց պարոն Բազարչյանը՝ հավելելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, տղաների շրջանում ծխելու առաջին փորձերը կատարվում են 13-15 տարեկանում: Իրականացված հարցման համաձայն` 15 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 24%` տղամարդկանց շրջանում 50%, կանանց շրջանում` մինչև 3%:


Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում«1999 թվականից Հայաստանում՝ յուրաքանյուր 2-3 տարին մեկ, մեծահասակ բնակչության շրջանում իրականացվում են մի շարք հետազոտություններ, որոնք միտված են հետևելու ծխախոտի տարածվածության մակարդակին: Դեռահասների շրջանում տարբեր մեթոդներ են կիրառվում, որոնց արդյունքում ծխախոտ է օգտագործում 13-15 տարեկան տղաների 5-6%-ը։ Հերթական հետազոտություն նախատեսվում է իրականացել այս տարի աշնանը», - ընդգծեց նա։


«Մեդ-Պրակտիկի» դիտարկմանը, թե վերջին տարիներին երիտասարդների շրջանում տենդենց կա ծխախոտից հրաժարվելու, առողջ ապրելակերպ վարելու, պարոն Բազարչյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Այո՛, նման տենդենց, իսկապես, կա: Այն ավելի շատ տարածված է տղաների շրջանում, հավանաբար, աղջիկների՝ նույնպես:Կարծում եմ՝ այն տեղի է ունեցել կրթական աստիճանի բարձրացման արդյունքում»:


ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության տնօրենի տեղակալ Գոհար Փանաջյանն ասաց, որ ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքում ոչ ծխելու տեսքով արտադրվող ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումն ու իրացումն արգելելու շուրջ միջազգային պայմանագրի մշակման նպատակով մեզանում ձևավորվել է աշխատանքային խումբ։

 

«Քննարկվում են նաև ծխախոտային արտադրատեսակների վնասակարության մասին էսքիզների նախագիծն ու դրանց տեղադրմանը ներկայացվող պահանջները: Միաժամանակ աշխատանքներ են տարվում օրենսդրական փաստաթղթերում լրամշակումներ կատարելու ուղղությամբ»:

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ