Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Նոր օրենքը կօգնի բարձրացնել բուժօգնության մակարդակը – ԱԺ փորձագետ. news.am

Նոր օրենքը կօգնի բարձրացնել բուժօգնության մակարդակը – ԱԺ փորձագետ. news.am

Բուժաշխատողների շարունակական մասնագիտական կրթության մասին նոր օրենքը, որը օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի Ազգային Ժողովում, կօգնի բարելավել առողջապահության ոլորտը եւ բարձրացնել մատուցվող բուժօգնության մակարդակը: Այս կարծիքը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ արտահայտեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ պրոֆեսոր Արա Տեր-Գրիգորյանը:

 

Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանում գործող լիցենզավորումը միանվագ գործընթաց էր, որը չէր խթանում բուժաշխատողների շարունակական ուսումը, իսկ նոր համակարգը կստիպի մասնագետներին անընդհատ կրթվել, բարձրացնել գիտելիքների մակարդակը՝ մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք ստանալու համար: Դա հնարավորություն կտա մասնագետներին ծանոթանալ եւ տիրապետել ոլորտի նորգույն մոտեցումներին եւ տեխնոլոգիաներին եւ ժամանակին համընթաց քայլել: Դա էլ իր հերթին դրական կանդրադառնա առողջապահության ոլորտի վրա:

 

Օրենքի ընդունումից հետո նախատեսված է անցումային փուլ, որը մոտ հինգ տարի կտեւի եւ որի ընթացքում անցում կկատարվի նախորդ համակարգից, որը բուժաշխատողների շարունակական վերապատրաստում չէր նախատեսում, դեպի նոր համակարգը:

 

Նոր համակարգի շրջանակում մասնագետները պետք է հինգ տարվա ընթացքում կրեդիտներ հավաքեն, որպեսզի ինքնուրույն գործելու իրավունք ստանան: Ինչպես նշեց պրոֆեսոր Արա Տեր-Գրիգորյանը, կրեդիտներ հնարավոր կլինի ստանալ տարբեր ձեւերով, օրինակ, աշխատատեղում մասնագիտացմամբ, սիմպոզիումներին մասնակցելով եւ այլն: Նշված ժամկետին բուժաշխատողները պետք է ներկայացնեն կատարված աշխատանքը հավաստող փաստաթղթերը եւ ստանան թույլտվություն՝ ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. pravdaurfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ