Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ի գիտություն. թվարկված դեղերն անվճար կտրամադրվեն համաբուժարաններում. armweeklynews.am

Ի գիտություն. թվարկված դեղերն անվճար կտրամադրվեն համաբուժարաններում. armweeklynews.am

Հ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) դեղեր ու հակաբիոտիկներ։ 

 

Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը: 

 

Մասնավորապես.

 

  1. «Իբանդրոնատ դհտ 150մգ N3, որը կիրառվում է Օստեոպորոզի կանխարգելման և բուժման ժամանակ 
  2. Ռամիպրիլ դպճ 1,25մգ N30 ` ճնշման ժամանակ 
  3. Դոքսազոսին դհտ 1մգ N100, նշանակվում է պրոստատիտ (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) հիվանդության բուժման համար 
  4. Ալենդրոնատ նատրիում դհտ70մգ N12 այն կիրառվում է կիրառվում է ստեոպորոզի կանխարգելման և բուժման ժամանակ: 

 

Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով: 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված և բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը,անվտանգությունը և արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչության լայն խավերին: 

 

Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով ԱՆ հորդորում է խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։ 

 

Ստացված դեղերի ցանկ 

 

ԴԵՂԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ 

 

  • Ազիտրոմիցին դհտ 250մգ N6 
  • Ազիտրոմիցին դհտ 500մգ N3 
  • Ամլոդիպին/Ատորվաստատին դհտ 10/20մգ N30 
  • Իբանդրոնատ դհտ 150մգ N3 
  • Դոքսազոսին դհտ 1մգ N100 
  • Ալենդրոնատ նատրիում դհտ70մգ N12 
  • Միրապեքս (պրամիպեքս) դհտ 0,75մգ N7 
  • Դոքսազոսին դհտ 4մգ N100 
  • Ֆենոֆիբրատ դպճ 130մգ N90 
  • Վերմոքս (մեբենդազոլ) դհտ 500մգ N150 
  • Լիզինոպրիլ դհտ 10մգ N100 
  • Լոֆիբրա (ֆենոֆիբրատ) դհտ 160մգ N90 
  • Կո-Սենտոր դհտ 100/25մգ N30 
  • Կո-Սենտոր դհտ 50/12.5մգ N30 
  • Պոլիտրիմ(պոլիմ/տրիմետ)10000Մ/1մգ/1մլ 10մլ 
  • Մատզիմ LA(դիլթիազեմ)դհտ 240N30 
  • Ռամիպրիլ դպճ 1,25մգ N30 
  • Տելմիսարտան դհտ 20մգ N30 
  • Տեքսակորտ(հիդրոկորտիզոն)լ-թ արտ/օգ 2.5%30մլ 
  • Մեթֆորմին հ-քլ դհտ 500մգ N1000 
  • Ազաթիոպրին դհտ 50մգ N100 

 

Ի գիտություն. թվարկված դեղերն անվճար կտրամադրվեն համաբուժարաններում [16.04.2015] 

 

Սկզբնաղբյուր. armweeklynews.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ