Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն գործում է Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունը. erebouni.am

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն գործում է Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունը. erebouni.am

Արդեն մեկ ամիս «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունը:  «Ծառայությունը զբաղում է հենաշարժողական համակարգի ուռուցքային և ուռուցքանման հիվանդությունների բուժմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց ծառայության ղեկավար Գալուստ Հարությունի Գալուստյանը:


Ոսկրերի, հոդերի, փափուկ հյուսվածքների, մաշկի ուռուցքներ և ուռուցքանման հիվանդություններ ունեցող պացիենտներն այսուհետ կարող են ախտորոշվել և վիրահատական բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնի նորաբաց ծառայությունում:


Ընդհանուր ուռուցքային հիվանդությունների մեջ  ոսկրերի և փափուկ հյուսվածքների  ուռուցքները զբաղեցնում են 3-4%: «Դրանք շատ հաճախ հանդիպող հիվանդություններ չեն, եթե համեմատենք, օրինակ, կրծքագեղձի կամ  թոքի քաղցկեղի հետ, սակայն, հաշվի առնելով, որ այդ ախտաբանություններով տառապում են  նաև երեխաներ և  դեռահասները, խնդիրը սոցիալական կարևորություն է ստանում»,- նշեց Գալուստյանը:


Այն հարցին, թե ինչ դժվարությունների են արդեն բախվել բուժաշխատողները բուժական գործընթացում, բժիշկն առանձնացրեց՝ հիվանդների ուշ դիմելիությունը: Լինում են դեպքեր, երբ հիվանդները, մինչև կենտրոն դիմելը, թերի ախտորոշմամբ սխալ բուժում են ստանում ու բարդացնում հետագա բուժման գործընթացը:


Նա խորհուդ տվեց նաև զգուշանալ ինքնագործունեությունից: Վնասվածքները, ոչ պատշաճ սննդակարգ, ծխելը չեն կարող ոսկրային ուռուցք առաջացնել, ու եթե օրգանիզմում ինչ-որ խնդիր կա, ուրեմն յուրաքանչյուր միջամտություն՝ տաքացում, սխալ վարժություններ, չհիմնավորված ժողովրդական միջոցներ կարող են բերել ուռուցքի ակտիվ աճին և փոխել հիվանդության ընթացքը:  


«Իմ պացիենտներին միշտ խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ: Երբ ցավեր, գանգատներ են ունենում, պետք է շուտ դիմել բժշկի և   չառհամարհել հիվանդությունը: Մեծ նշանակություն ունի նաև ուռուցքաբանական զգոնությունը: Բժիշկները, ում դիմում են առաջին հերթին, ընդհանուր վնասվածքաբանները, օրթոպեդները, ընտանեկան բժիշկներն են: Հենց նրանք պետք է զգոնություն ցուցաբերեն և որևէ կասկածի դեպքում հիվանդին ուղեգրեն մասնագետի մոտ»,- եզրափակեց Գալուստ Գալուստյանը:


Ծառայությունում արդեն կատավել է վիրահատություն, ընդ որում հազվադեպ բուժական գործընթացով և հաջողությամբ է ավարտվել: Նաիրի բժշկական կենտրոնի Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունում կան թե՛ մասնագիտական, թե՛ տեխնիկական նախապայմաններ՝ նպաստելու պացիենտների առողջացմանը:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ