Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կենսատու բարեգործություն. Միացյալ հայկական հիմնադրամը մեծապես օգնում է Հայաստանին հակաուռուցքային դեղամիջոցներով

Կենսատու բարեգործություն. Միացյալ հայկական հիմնադրամը մեծապես օգնում է Հայաստանին հակաուռուցքային դեղամիջոցներով

Ամեն տարի քաղցկեղով տառապող 1000-ից ավելի հիվանդներ հնարավորություն են ստանում կրճատել իրենց բուժման ծախսերը՝ Միացյալ հայկական հիմնադրամի (ՄՀՀ) միջոցով հումանիտար օգնությամբ Հայաստան ուղարկվող բարձրորակ հակաուռուցքային դեղամիջոցների շնորհիվ:


Նշված դեղամիջոցները մեծ մասամբ կիրառվում են ՀՀ Առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնում, քանի որ թե՛ ստացիոնար բուժման, թե՛ դիսպանսեր հսկողության նպատակով այս կենտրոնում է հաշվառված Հայաստանի` նորագոյացություններով հիվանդների գրեթե 90 տոկոսը:


Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղատան ղեկավար Նելլի Գասպարյանի` հիվանդների ծախսերն այս ծրագրի շնորհիվ կրճատվում են 50-ից մինչեւ 100 տոկոսով՝ որոշ բուժումների դեպքում կազմելով 300 - 400 000 դրամ բուժման յուրաքանչյուր կուրսի համար, որոնց թիվը երբեմն լինում է 10-12:


Կենսատու բարեգործություն. Միացյալ հայկական հիմնադրամը մեծապես օգնում է Հայաստանին հակաուռուցքային դեղամիջոցներովԱյս համատեքստում է, որ ուռուցքաբանության ոլորտում երկար տարիներ աշխատող դեղագետը շատ է կարևորում ՄՀՀ-ի այս ծրագիրը՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի ներկա տնտեսական վիճակը:


«Սա մեծ օգնություն է ժողովրդին ու պետությանը: Հաճախ հիվանդները չեն գնում անհրաժեշտ դեղորայքը, քանի որ բարձր որակի նոր դեղամիջոցները չափազանց թանկ են կամ երբեմն առհասարակ չկան Հայաստանում: Ու այս բացերը լրացվում են ՄՀՀ հումանիտար ծրագրի շնորհիվ»,- ասում է Գասպարյանը:


ՄՀՀ-ի միջոցով Հայաստան հասնող հակաուռուցքային դեղամիջոցները թույլ են տալիս շարունակական դրական արդյունք արձանագրել: Ամենանշանակալին, թերևս, քաղցկեղով հիվանդների որակյալ բուժման շնորհիվ հիվանդության կայունացման 5 տարվա շեմը հաղթահարելն է՝ այսինքն հիվանդի կյանքը (բավարար կյանքի որակով) 5 տարով երկարացնելը:


Աշխարհում քաղցկեղի բուժման համար նախատեսված դեղամիջոցների հսկայական շուկա է գործում, սակայն, քանի որ ՄՀՀ-ի աջակցությամբ Հայաստան ներկրվող ու միանգամայն անվճար տրամադրվող դեղամիջոցները հավատարմագրված են ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի կառավարման միության կողմից, հնարավոր է դառնում խուսափել անարդյունավետ բուժումից:


Կենսատու բարեգործություն. Միացյալ հայկական հիմնադրամը մեծապես օգնում է Հայաստանին հակաուռուցքային դեղամիջոցներովԱռանձին ներկայացնելով ՄՀՀ տրամադրած դեղամիջոցները, Գասպարյանը խոսում է, օրինակ, «Զոֆրանի» մասին, որը հակաուռուցքային բուժման սխեմայի կարևոր բաղադրիչ է.


«Օրական 100-ից ավելի մարդ, ամսական կտրվածքով՝ 4000-5000 կուրս՝ 1300-ից ավելի հիվանդ: «Զոֆրանի» 8 մգ-ն արժե 5000-6000 դրամ, մինչդեռ մեր կողմից տրամադրվող մեկ բուժական չափաբաժինը կազմում է 40 մգ»:


Դեղագետը նշում է նաեւ «Թեմոդար» դեղամիջոցը, որը հատուկ նշանակվում է գլխուղեղի չարորակ նորագոյացությունների բուժման համար, և մեկ բուժական դեղաչափն արժե մոտ 400 000 դրամ:


Անդրադառնալով անցյալում ՄՀՀ տրամադրած դեղորայքներին` Գասպարյանը նշում է «Օքսալիպլատին»՝ հակաուռուցքային չափազանց կարևոր ու որակյալ դեղամիջոցը, որի 100 մգ արժե մոտ 200 000 դրամ և այդ առիթով հիշում է.


«Տարիներ առաջ գնացել էինք Չինաստան ու ներկայացնում էինք մեր ձեռքբերումները: Չինացի բժիշկներից մեկն ասաց, որ մենք նման հաջողություններ ունենք, քանի որ ունենք ուժեղ ու աջակցող սփյուռք»:


ՄՀՀ-ն Հայաստանի առողջապահական համակարգին պարբերաբար տրամադրում է նաև հակադիաբետիկ, հակագերճնշումային, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման համար նախատեսված և այլ տեսակի դեղորայք ու բժշկական պարագաներ, որոնք ծառայում են իրենց նպատակին՝ հսկայական աջակցություն ցուցաբերելով Հայաստանին ու տասնյակ հազարավոր մարդկանց:

Սկզբնաղբյուր. Հայ օգնության ֆոնդ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ