Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում ավելանում է ինֆարկտ ստացող երիտասարդների թիվը. 1in.am

Հայաստանում ավելանում է ինֆարկտ ստացող երիտասարդների թիվը. 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի հետ:

 

–   Այս տարի ի՞նչ վիՃակագրություն ունենք: Ի՞նչ պատկեր է կանխարգելման, բուժման, նաև անհետաձգելի վիրահատությունների առումով:

 

–   Սիրտ-անոթային հիվանդությունները Հայասանում շարունակում են լինել մահացության հիմնական պատճառը: Մահվան դեպքերի կեսը սիրտ-անոթային հիվանդություններն են, այդ պատճառով չի պակասում սիրտ-անոթային հիվանդությունների բուժման և կանխարգելման ակտուալությունը:

 

Վերջին տասնամյակների ընթացքում նկատվել է նաև այդ հիվանդությունների երիտասարդացում: Դա կապված է մի շարք հանգամանքների հետ. առաջին հերթին՝ 90-ականների սոցիալական պայմանների և, առհասարակ, սթրեսային պայմանների: Միանշանակ, այլ գործոններ ևս նշանակություն ունեն. ոչ ռացիոնալ սնունդը, ապրելակերպը, ոչ լիարժեք, անբավարար առողջապահական մշակույթը:

 

Կարող եմ ասել, որ սրտի իշեմիկ հիվանդության ամենասուր ձևը՝ սրտամկանի ինֆարկտը, երիտասարդացել է. դա փաստ է: Սրտամկանի ինֆարկտով ընդունվում են 20-30, 30-40 տարեկան հիվանդներ: Եվ այդ դեպքերը արդեն հազվադեպ չեն: Կարծում եմ, որ վերջին տարվա ընթացքում սկսված ծրագիրը, մասնավորապես՝ ստենտավորման և վիրահատությունների պետական հովանավորությունը, հնարավորություն կտա նվազեցնել ինչպես հիվանդացությունը, այնպես էլ հաշմանդամությունն այդ հիվանդություններից:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. youtube.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ