Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում աղքատության «վերացումը». Համաշխարհային բանկի խորհուրդները. news.am

Հայաստանում աղքատության «վերացումը». Համաշխարհային բանկի խորհուրդները. news.am

Նվազագույն սպառողական զամբյուղի մթերքների ընտրությունը միշտ խիստ քննադատության առարկա է եղել, քանի որ թերությունները դրանում բավական շատ են: Սակայն մեկ հետաքրքիր մանրուք կա, որն անուշադրության է մատնվել: Խոսքը մթերքների ընտրանու կառուցվածքի եւ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար օգտագործվող ապրանքների չափաբաժինների միջեւ զգալի տարբերության մասին է:

Նախ նշենք, որ «զամբյուղի» մթերքների ընտրանու մեջ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մսամթերքի գինը 3.5 անգամ ավելի է, քան հացամթերքի: Ձկնամթերքի դեպքում այս հարաբերակցությունը հասնում է մինչեւ 4.2 անգամի, իսկ կարագի եւ յուղի դեպքում՝ մինչեւ 3.5 անգամ:

Սակայն կալորիականության առումով քաշի միավորով հացամթերքը զգալիորեն առաջ է անցնում մի շարք կարեւոր սննամթերքից. օրինակ, մսամթերքը՝ 1.6 անգամ, ձկնամթերքը՝ 3.1 անգամ: Այդ պատճառով մթերքների ընտրանու համար նվազեցված դեպքում «էժան» հացամթերքի մասնաբաժինը թույլ է տալիս ապահովել օրական էներգետիկան (2.232 կկալ):

Այսինքն՝ կալորիականության առումով 100 գրամ հացամթերքը փոխարինելու դեպքում կպահանջվի 160 գրամ մսամթերք կամ 310 գրամ ձկնամթերք:

Եթե մթերքի ընտրանու արժեքը հաշվարկենք սպառողական գների ինդեքսով, ապա ընդհանուր գումարը կմնա նույնը. յուրաքանչյուր անձի համար՝ 26.300 դրամից քիչ ավելի: Բայց կառուցվածքային փոփոխություններ տեղի կունենան. «էժան», բայց բարձր կալորիականությամբ հացամթերքի մասնաբաժինը կկրճատվի: Արդյունքում սնվելու օրական էներգետիկան կնվազի մինչեւ 122 կկալ կամ շուրջ 5.5%-ով: Սնվելու նման էներգետիկան արդեն նշանակում է կամքից անկախ անցում դիետայի: Սակայն առանց այն էլ կիսասոված մարդկանց դիետան հակացուցված է:

Որակապես լավագույն սննդակարգը (որն ապահովում է նույն «նորմատիվային» 2.232 կիլոկալորիան) պահանջում է սպառողական չափաբաժինների ավելացում, մասնավորապես՝ մսամթերքի: Իսկ այդ, իր հերթին, կբերի մթերքի ընտրանու նշանակալի թանկացման եւ, համապատասխանաբար, սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի աճին: Այդ պարագայում «աղքատի» կարգավիճակում կհայտնվեն ավելի մեծ թվով ընտանիքներ:

Բայց այդ ոչ միայն մեր կառավարության, այլեւ Համաշխարհային բանկի (World Bank) շահերից չի բխում: Չէ՞ որ «զամբյուղն» իր մթերքի ընտրանիով մշակվել է հենց այս միջազգային պատկառելի ֆինանսական կառույցի խորհուրդներով: Ինչպես հայտնի է, Համաշխարհային բանկի կարեւոր խնդիրներից է աշխարհում աղքատության հաղթահարումը: Եվ ահա նման մեթոդներով «լուծարում է» աղքատությունը:

Հեղինակ. Սմբատ Գրիգորյան
Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. trend.az
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ