Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում աճել է ծնունդների թիվը

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում աճել է ծնունդների թիվը

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Արցախում ծնվել է 1202 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճել է 36-ով կամ` 3,1 տոկոսով։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ըստ շրջանների,  անցած տարվա համեմատ, ծնունդների աճ է գրանցվել Ստեփանակերտում և Քաշաթաղում։

Նշված ժամանակաշրջանում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 690 մարդ, որը 2013թ. հունվար-հունիսի համեմատ` նվազել է 47-ով կամ` 6,4 տոկոսով։

Բնակչության բնական հավելաճn ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 512 մարդ, որn անցած տարվա վեց ամիսների համեմատ` ավելացել է 19,3 տոկոսով կամ` 83 մարդով։

Աղբյուրի տեղեկացմամբ, ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 544 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը՝ 245 մարդ՝ մեխանիկական նվազումը կազմելով 299 մարդ։

ԼՂՀ ԱՎԾ տվյալներով,  նշված ժամանակամիջոցում հանրապետությունում գրանցվել է 544 ամուսնություն՝ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ աճելով 138-ով կամ՝ 34 տոկոսով, իսկ ամուսնալուծությունները՝ 104՝ նախորդ տարվա 90-ի փոխարեն։

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ