Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հսկայական ուռուցքի հեռացման եզակի վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Հսկայական ուռուցքի հեռացման եզակի վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում

2014 թ. մայիսի 8-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբույժների կողմից եզակի վիրահատություն է իրականացվել՝ պլևրալ խոռոչից հեռացվել է 4 կգ զանգվածով հսկայական ուռուցք:


52 ամյա պացիենտ Ա.Ռ. «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել սուր շնչական անբավարարությամբ: Նա հոսպիտալացվել է սիրտ-թոքային բաժանմունքում թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն՝ դեկոմպենսացման փուլում, «թոքային» սիրտ ախտորոշմամբ: Հետագա հետազոտման արդյունքում պացիենտի ձախ պլևրալ  խոռոչում հսկայական նորագոյացություն է հայտնաբերվել: Հիվանդն անհապաղ տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք: 


Կրծքային վիրաբուժության ծառայության ղեկավար Արտակ Կարլենի Հովհաննեսյանը պատմեց, որ վիրահատությունը ընդլայնված բազմակոմպոնենտ թորակոտոմիայի մեթոդով է իրականացվել: Ուռուցքը հեռացվել է ամբողջությամբ: Հսկայական ուռուցքի հեռացման վիրահատությանը մասնակցել է բարձր որակավորում ունեցող կրծքային վիրաբույժ Գոռ Մելիքյանը:

 


Հիվանդը տեղափոխվել է Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, իսկ երկրորդ օրը, դրական դինամիկայի պայմաններում, հիվանդն իր բուժումը շարունակել է Կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Օրեր անց բժիշկները հիվանդի վիճակը բավարար են գնահատել:


Անհրաժեշտ է նշել, որ նմանատիպ վիրահատություններ հաճախ չեն իրականացվում, և բարդագույն են համարվում. վերջին ինը տարիների ընթացքում այն երրորդն էր:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ