Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Արյան շրջանառության հիվանդությունները Հայաստանում շարունակում են մնալ առաջին տեղում. med.news.am

Արյան շրջանառության հիվանդությունները Հայաստանում շարունակում են մնալ առաջին տեղում. med.news.am

Հայաստանում 2013թ. մեծահասակների շրջանում գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների 55150 նոր դեպք. հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 216915։  

 

Հոսպիտալացվել է 49088 մարդ, մահացել՝ 2619 -ը։ Մինչեւ 17 տարեկան երեխաների շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններ բացահայտվել են 1139 մարդու մոտ։

 

2012թ. նույն ցուցանիշները կազմել են. առաջին անգամ ախտորոշվել է 55407 մեծահասակների մոտ, ընդհանուր թիվը կազմել է՝ 211253, մահվան դեպքերը՝  2577, առաջին անգամ ախտորոշվել է 1146 երեխաների մոտ։

 

Դատելով թվերից, անցյալ տարվա համեմատ առանձնապես աճի դինամիկա չի նկատվում, սակայն հինգ տարվա կտրվածքով հիվանդությունների աճն ակնհայտ երեւում է. 2008 թ. նման հիվանդություններ առաջին անգամ ախտորոշվել է  46518 մեծահասակների եւ 1097 երեխաների մոտ։

 

Արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են զարկերակային բարձր ճնշմամբ բնութագրվողները։ 2013թ նոր բացահայտված նման հիվանդների թիվը կազմել է 24339, իսկ գրանցված հիվանդների ընդհանուր թիվը՝ 110523. զարկերակային բարձր ճնշման պատճառով արձանագրվել է 16 մահվան դեպք։

 

Տարածվածությամբ երկրորդ տեղն են զբաղեցնում սրտի իշեմիկ հիվանդությունները. գրանցվել է 17097 նոր դեպք, ընդ որում 2803-ը՝ սուր ինֆարկտի։  Այս խմբում  գրանցված հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 68898  մարդ։ Սրտի իշեմիկ հիվանդություններից 2013թ մահացել է 1034 մարդ, որոնցից 906-ը՝ սուր ինֆարկտից։

 

Տարածվածությամբ երրորդ, բայց մահացությունների քանակով առաջին տեղում են ուղեղի անոթային հիվանդությունները։ 2013թ-ին դրանք արձանագրվել են 4905 մարդու մոտ, որոնցից 1123-ը մահացել է, ընդ որում 454-ը՝ ուղեղի ինֆարկտից։

 

Նշենք, որ մասնագետների գնահատմամբ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները տարածվածությամբ ու մահացությամբ առաջին տեղում են։ Մասնագետները նաեւ պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան  եւ արդյունավետ է, քան դրանց բուժումը, իսկ կանխարգելումը  դա առողջ ապրելակերպն է՝ ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, ծխելուց հրաժարվելը, ալկոհոլի չչարաշահումը։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. belriem.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ