Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ինտերվենցիոն մեթոդների շնորհիվ սրտի կաթվածի հետեւանքով մահացության ցուցանիշը «Էրեբունի» բժշկական կենտրոնում կրկնակի անգամ նվազել է

Ինտերվենցիոն մեթոդների շնորհիվ սրտի կաթվածի հետեւանքով մահացության ցուցանիշը «Էրեբունի» բժշկական կենտրոնում կրկնակի անգամ նվազել է

Բուժման ժամանակակից ինտերվենցիոն մեթոդների կիրառումը սրտանոթային հիվանդությունների, մասնավորաես, սրտի իշիմիկ հիվանդությունների դեպքում, առաջին հերթին նպատակ ունի բարելավել հիվանդության կանխատեսումը, այսինքն կրճատել մահացությունը, երկարացնել կյանքի տեւողությունը, ինչն էլ հեռանկարում բժիշկների հիմնական նպատակն է:

 

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապ սրտաբանական օգնության բաժանմունքի ղեկավար Համլետ Հարությունյանը:

Նրա խոսքով, եթե 15 տարի առաջ հիվանդանոցում սրտի կաթվածի հետեւանքով մահվան դեպքերը կազմում էին 7-8 տոկոս, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 3-4 տոկոսի, ու համապատասխանում է աշխարհի լավագույն հիվանդանոցների ցուցանիշներին:

«Բնականաբար, մենք սրան հասել են ինտերվենցիոն մեթոդների շնորհիվ, մասնավորապես, ստենտավորման շնորհիվ: Բարձրացել է բժիշկների մասնագիտական որակավորումը, բուժօգնության որակը, կրճատվել է բարդացումների հաճախականությունը»,- նշել է բժիշկը:

Նշենք, որ 2003թ.-ից հիվանդանոցում գործում է անգիոգրաֆիկ ծառայություն, որը կրում է Մոսկվայում Սրտանոթային վիրաբուժության Բակուլեւի անվան գիտական կենտրոնի բաժնի վարիչ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անունը: Բաժանմունքը հարստված է Հայաստանի համար յուրահատուկ Siemens Artis Biplane ապրանքանիշի անգիոգրաֆ սարքավորմամբ, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ստենտավորել ու անգիոգրաֆիա անել ոչ միայն սրտի անոթները, այլ նաեւ մյուս բոլոր օրգանները:

Հիշեցնենք, որ Բագրատ Ալեքյանը հոկտեմբերի 25-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լրագրողների հետ  հանդիպում է ունեցել: Լրագրողները հնարավորություն են ունեցել մեծ ապակուց այս կողմ հետեւել վիրահատությանը, բժշկի օգնականների հետ մոնիտորից հետեւել ստենտի տեղաշարժմանն ու սրտի աշխատանքին:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ