Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում արյան դոնորների 50 տոկոսից ավելին հարազատներն են, 45 տոկոսը՝ փոխհատուցվող դոնորները

Հայաստանում արյան դոնորների 50 տոկոսից ավելին հարազատներն են, 45 տոկոսը՝ փոխհատուցվող դոնորները

Շուրջ 80 տարի է, ինչ Հայաստանում կատարվում են արյան փոխներարկումներ, ստեղծվել է արյունաբանական կենտրոն, Գյումրիում, Հրազդանում, Արմավիրում, Գորիսում և Վանաձորում գործում են փոխներարկման կենտրոններ:

 

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը, շնորհավորելով արյան դոնորի միջազգային օրը, ասաց, որ մեզանում արյան դոնորների 50 տոկոսից ավելին հարազատներն են, 45 տոկոսը՝ փոխհատուցվող դոնորները, ովքեր ստանում են սննդամթերք և ճանապարհածախս, և 4-5 տոկոսը` կամավոր անվարձահատույց դոնորները:

Բանախոսը հայտնեց, որ արյան դոնոր կարող է լինել 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի` անկախ սեռից, քաղաքական հայացքներից, մաշկի գույնից, եթե արդեն 6 ամիս բնակվում է ՀՀ-ում. «Միանգամից հնարավոր չէ արյուն վերցնել դոնորից, նա պետք է հետազոտություն անցնի, և եթե նրա առողջության ցուցանիշները համապատասխանեն, նոր միայն կարող է արյուն տալ»:

Ժամանակավորապես դոնոր չեն կարող լինել այն մարդիկ, ովքեր ունեն ջերմության բարձրացում, մաշկի և լորձաթաղանթի վնասվածք, հեռացված ատամ, դեղորայք են ընդունում, նաև՝ հղի կանայք: Արյան դոնոր չեն կարող լինել նաև ՄԻԱՎ, ինֆեկցիաներ, ուռուցքային, հոգեկան, սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողները:

Հայաստանում մեկ դոնորից վերցնում են 450 մլ արյուն, սակայն կա դրա համար սահմանված ժամանակ: Օրգանիզմից վերցրած արյունը պետք է վերականգնվի, դրանից հետո միայն կարելի է կրկին արյուն տալ:

Պրն Դաղբաշյանը նշեց նաև, որ արյունատվությունը կատարվում է պետպատվերի շրջանակներում: ՀՀ-ում դոնորական մակարդակի արյունատվությունը բարձր մակարդակի վրա է, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ չկան. «Մարզերում բազմաթիվ խնդիրներ կան՝ այդ կենտրոններում հին են շենքային պայմանները և գործիքները: Առողջապահության նախարարության հետ աշխատում ենք այդ հարցերը լուծել»:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ