Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ատամնաբուժարանները շարունակում են ավելանալ. առողջապահության նախարարություն

Ատամնաբուժարանները շարունակում են ավելանալ. առողջապահության նախարարություն

Այս տարվա հունվարի 1-մարտի 19 ժամանակահատվածում ստոմատոլոգիական ծառայության լիցենզիա է ստացել 24 կազմակերպություն: Այդ մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հրապարակման մեջ:

 

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների շուրջ կայացած քննարկումների ընթացքում լրատվամիջոցներում հաճախ կանխատեսումներ էին արվում, թե ստոմատոլոգիական շատ կլինիկաներ կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Սակայն ՀՀ առողջապահության նախարարության ուսումնասիրությունը այլ պատկեր է ներկայացնում:

 

Ըստ հրապարակման՝ այս տարի 10 ստոմատոլոգիական կազմակերպություն է գործունեության դադարեցման մասին դիմում ներկայացրել, անցյալ տարվա 7-ի համեմատ:

 

Եթե 2012-ի այդ նույն ժամանակահատվածում կասեցման դիմում է ներկայացրել  1 կազմակերպություն, ապա 2013-ին` 2-ը։

 

2013 թվականին դադարեցման դիմում ներկայացրած 10 կազմակերպությունից 5-ը գործունեությունը շարունակելու է այլ վայրում` ավելացնելով սպասարկման նոր տեսակ,  3-ը վաղուց արդեն չէր աշխատում, իսկ 2-ի գործունեության դադարեցման պատճառը դեռեւս չի ճշտված։

 

Հիշեցնենք, որ 2013 թ. ուժի մոջ մտած նոր արտոնագրային վճարների համաձայն՝ ատամնաբուժարանները պարտավոր են ամսական մինչեւ 80 հազ. դրամ հարկ վճարել՝ յուրաքանչյուր բազկաթոռի համար: Սույն որոշումը դժգոհության ալիք էր բարձրացրել ատամնաբույժների շրջանում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ