Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Նորագույն ախտորոշման և լազերային բուժման համար Հայաստան է բերվել ակնաբուժական սարք

Նորագույն ախտորոշման և լազերային բուժման համար Հայաստան է բերվել ակնաբուժական սարք

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում այսուհետ այցելուների ախտորոշումն ու բուժումը կկատարվի նորագույն ախտորոշման և լազերային բուժման նպատակով ձեռք բերված արդիական սարքի միջոցով, որը ձեռք է բերվել «Վարդանյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայաստան է բերվել Գերմանիայից։

 

Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանի ասուլիսը։ «Սարքը նախատեսված է կարճատեսության, հեռատեսության խնդիրների ախտորոշման և բարձր մակարդակի վիրահատության համար։ Սարքի շնորհիվ մենք հիմա ավելի լավ ենք զինված, քան նախկինում էինք»,- ասաց նա։

 

Մալայանը հավաստեց, որ այն հանգիստ կարող է բավարարել մեր ազգաբնակչությանը. «Երևանում տարեկան 500-600 նմանատիպ վիրահատություններ ենք իրականացնում, մոտ 100 վիրահատություններ էլ թող իրականացվի այլ տեղերում, և դա նշանակում է, որ սարքը լիովին բավարար է»։

 

Այս նորագույն տեխնոլոգիայով հետազոտվելու համար այցելուները սահմանված գումարից ընդամենը 2000-3000 դրամ ավել կվճարեն:

 

«Եթե հիվանդը հրաժարվի վճարել այդ երեք հազար դրամը, մենք կվճարենք, որովհետև մենք էլ ենք շահագրգռված, որպեսզի ամեն ինչ ճշգրիտ լինի»,- նշեց նա և հավելեց, որ սարքն արդեն 3 ամիս է Հայաստանում է, և արդեն 30-40 հիվանդ հետազոտվել է։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ