ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տղամարդկանց և կանանց մոտ անպտղության ցուցանիշները հավասար են` 40/40
Մի քանի օր առաջ` սեպտեմբերի 4-ին, ամբողջ աշխարհում նշվեց սեռական առողջության օրը, մոտ 70 պետություն միացել են այդ միջոցառմանը, և ընդամենը 2 տարի է, այս օրը նշվում է աշխարհում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ֆերթիլիթի սենթր»- պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:
“Ռուսաստանը այս տարի է միացել, Հայաստանը դեռ չի միացել, բայց մենք մեծ հույսեր ունենք, որ հաջորդ տարվանից մենք էլ կմիանանք, քանի որ մեր բժշկական ասոցացիաները, որոնք այս կամ այն կերպով առնչվում են մարդու սեռական առողջությանը, պարտավոր են այս հարցերին ավելի լուրջ մոտենալ, որովհետև սեռական առողջությունը համարվում է ոչ միայն մարդու ֆիզիկական և հոգեբանական խնդիրներից մեկը, այլ նաև մարդու կարևորագույն իրավունքներից մեկն է”,- նշեց բանախոսը` հավելելով, որ ընդամենը մի քանի տարի առաջ եվրախորհրդարանն ընդունեց նմանատիպ մի որոշում վերարտադրողական առողջության մասին, որպեսզի ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ ցանկացող զույգն ունենա վերարտադրողական առողջության իրավունք:
Համբարձումյանը նաև նկատեց, որ Հայաստանում տարածված է այն տեսակետը, թե անպտղությունը հիմնականում կանանց է վերաբերվում. “Դա սխալ է, քանի որ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ անպտղության ցուցանիշները հավասար կարող են լինել: Թե’ կանանց, և թե’ տղամարդկանց մոտ անպտղության ցուցանիշը Հայաստանում 40% է կազմում, իսկ մնացացծ 20% դեպքերը վերաբերում են և’ կանանց, և’ տղամարդկանց:
Բժիշկ բանախոսը նշեց նաև, որ գոյություն ունի անպտղության 40 տեսակ, որոնցից 22-ը վերագրվում է կանանց, իսկ 18-ը` տղամարդկանց` նկատելով, որ այսօր աշխարհում տղամարդկանց շրջանում անպտղության ցուցանիշների աճի միտում է նկատվում:
Ինտերնետն իսկական չարիք է անպտղության դեմ պայքարում
Վերարտադրողական առողջությունն ու, ընդհանրապես, սեռական դաստիարակությունը բավականին կարևոր հոգեֆիզիոլոգիական երևույթ է: Խոսելով սեռական և վերարտադրողական առողջության մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս փաստը կարևորեց հոգեբան Աննա Բադալյանը:
“Ընդհանրապես խնդրին պետք է անդրադառնալ դեռ դպրոցական տարիքից, նույնիսկ ավելի շուտ` վաղ մանկական տարիքից, իհարկե, յուրաքանչյուրին պետք է կրթել իր տարիքին համապատասխան մտահորիզոնին ու վարքին համապատասխան”,- նշեց մասնագետը` նկատելով, որ այսպիսի օրինակներ մենք արդեն ունենք, քանզի դպրոցներում արդեն սեռական դաստիարակության դասաժամեր կան, բարձր դասարաններում ավելացել են նաև սեռական հարաբերությունների էթիկայի մասին դասեր:
Ասուլիսին ներկա մյուս բանախոս, “Ֆերթիլիթի սենթր” պտղաբերության կենտրոնի տնօրեն, բժիշկ Էդուարդ Համբարձումյանն էլ, խոսելով վերարտադրողական առողջության վերաբերյալ խնդիրների մասին` ասաց, որ սա ոչ թե միայն կնոջ և տղամարդու խնդիրն է, այլ պետության, քանի որ կա ազգաբնակչության վերարտադրողության խնդիր. “Ամուսինների մոտ խնդիր լինելու դեպքում պետք է նրանք միասին դիմեն բժշկի, և ոչ թե, ինչպես Հայաստանում է տարածված, միայն կնոջն ուղարկեն”:
Է. Հանբարձումյանը նաև խոսեց անպտղության բուժման գների մասին` նշելով, որ Հայաստանում այս համարվում է ամենաթանկ բուժվող հիվանդություններից մեկը և կարող է արժենալ ընդհուպ 3000 դոլար և տևել նույնիսկ մի քանի տարի:
“Անկախ”-ի այն հարցին, թե ժամանակակից տեխնիկայի ու ինֆորմացիայի ազատ հոսքի պայմաններում, երբ երեխաներն ազատ կարողանում են ինտերնետի, հեռուստատեսության ու տարատեսակ գրականության միջոցով ինքնասեռակրթվել` հաճախ ստանալով իրենց տարիքին ոչ համապատասխան սեռական կրթություն, արդյոք դա հոգեկան շեղումներ չի առաջացնի նրանց մոտ կամ ազդի անձի հոգեվիճակի վրա, հոգեբան Աննա Բադալյանն ասաց, որ միանգամայն համաձայն է այս դիտարկմանը, և հիմնական խնդիրը այս հարցում դրված է ծնողների վրա, որ կարողանան ճիշտ դաստիարակել իրենց երեխաներին, քանի որ չի բացառվում, որ վաղ տարիքում առաջացած նման հոգեբանական տրավմաները հետագայում հենց անպտղության պատճառ դառնան :
Վերջում երկու բանախոսներն էլ անպտղության հարցում իսկական չարիք համարեցին ինտերնետը:
10.09.2012 Կարդացեք նաև
Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...
13.09.2025
Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...
09.09.2025
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...
31.07.2025
Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...
25.07.2025
2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...
12.07.2025
Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...
17.06.2025
04.06.2025
Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...
04.06.2025
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...
03.06.2025
Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...
03.06.2025
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...
21.05.2025
ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...
07.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...
07.05.2025
«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ