Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում բնակչության 5-ից 10 տոկոսն ունի առողջապահական ապահովագրություն

Հայաստանում բնակչության 5-ից 10 տոկոսն ունի առողջապահական ապահովագրություն

Մամուլի ասուլիսում  Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության անձնական պահանջների կարգավորման վարչության պետ Արմեն Շահինյանը և Ռումէա գայթակղիչ ճամփորդությունների ակումբի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը խոսեցին սոցիալական փաթեթներից:

Արմեն Շահինյանը նշեց, որ բժշկական ապահովագրություն դիմողների քանակն այնքան էլ մեծ չէ, քանի որ սա դեռ պիլոտային ծրագիր է: «Հայաստանում այս պահին առողջապահական ապահովագրություն ունեն բնակչության ընդամենը 5-ից 10 տոկոսը»,- հայտնեց նա:

Ինչ վերաբերում  է պարտադիր բժշկական ապահովագրությանն՝ պարոն Շահինյանն ասաց, որ դա անխուսափելի է, որովհետև հետադարձ ճանապարհ չկա: «Այն սոցիալական խնդիները, որոնք կուտակվել են այսօր մեր երկրում, պետք է լուծվեն միայն այդ տարբերակով»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ սոցիալական փաթեթն իր մեջ ներառում է 132 հազար դրամ, որից հիսուներկու հազար դրամը պարտադիր նախատեսված է բժշկական ապահովագրությանը, իսկ մնացածը՝ հանրային ծառայողի նախընտրած չորս ուղղություններով:

Ապահովագրական ծառայությունն իր այցելուների թիվն ավելացնելու նպատակով և ընդլայնված ծառայություն մատուցելու համար   նախատեսում է տարբեր փաթեթներ: Արմեն Շահինյանը նշեց, որ տարեկան բուժզննման արդյունքում մեծ քանակությամբ թաքնված հիվանդություններ են հայտնաբերվել:

«Առաջին երեք տարին բացառված է այս ոլորտը ապահովագրական ծառայությունների համար շահութաբեր լինի»,-ասաց նա:

Mardik.am-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ պարտադիր ապահովագրական համակարգի կիրառմանը հասարակությունը դրական կարձագանքի, իսկ առաջացող խնդիրները կլուծվեն ընթացքում:

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ