Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերն ավելացել են 9.8%-ով

Ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերն ավելացել են 9.8%-ով

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած հաշվետվական տվյալների համաձայնʽ 2012թ. հունվար-հունիսին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 371 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է դեպքերի աճ` 9.8 %-ով:

Ընդ որում, 2012թ. հունվար-հունիսին 118 ինքնասպանությունների մեծ մասը՝ 90-ը, եղել են արական սեռի, իսկ 28-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Ինքնասպանվածների մեծ մասը՝ 68 հոգին, եղել են 30-65 տարեկան, 30-ը՝ 65-ից ավելի տարեկան, 15-ը՝ 18-29 տարեկան, իսկ 5-ը՝ մինչև 17 տարեկան քաղաքացիներ:

253 ինքնասպանության փորձերից 121-ը կատարել են 30-65 տարեկան, 95-ը՝ 18-29 տարեկան, 21-ը՝ 65 տարեկանից ավելի, իսկ 16-ը՝ մինչև 17 տարեկան քաղաքացիները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. oratert.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ