Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Երևանի «Շտապօգնությունը» կես տարվա ընթացքում ավելի շատ կանչ է ստացել, քան ողջ 2011թ.-ի ընթացքում

Երևանի «Շտապօգնությունը» կես տարվա ընթացքում ավելի շատ կանչ է ստացել, քան ողջ 2011թ.-ի ընթացքում

2012թ.-ի կես տարվա ընթացքում «Շտապօգնությունն» ավելի շատ կանչ է ստացել, քան ողջ անցյալ տարվա ընթացքում, հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

««Շտապօգնության» կանչերի քանակն այս տարվա առաջին կիսամյակում, անցյալ տարվա համեմատ, ավելացել է 12 752-ով։ Այսինքն՝ եթե անցյալ տարի ընդհանուր առմամբ մենք 85 հազար 132 զանգ ենք սպասարկել, ապա այս տարվա հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում մենք ստացել ենք 97 884 կանչ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստեփանյանը։

Ըստ նրա, հիմնականում «Շտապօգնությանն» են դիմում այն մարդիկ, ովքեր տառապում եմ սրտանոթային հիվանդություններով, կանչերի թվով երկրորդ տեղում են քաղցկեղով հիվանդները։ Ստեփանյանը նշեց, որ «Շտապօգնության» բրիգադի ներկայությամբ մահվան ելքով դեպքերի թիվը ամսական միջինը 5-7-ն են լինում։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը պարզաբանեց, որ կանչերի թվի այդքան կտրուկ աճը պայմանավորված է առաջին հերթին «Շտապօգնության» ծառայության արդիականացմամբ, բարձր որակավորում ունեցող բժիշկների թվի ավելացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ շատ հիվանդներ հաճախ չեն ցանկանում դիմել ընտանեկան բժիշկներին և անմիջապես «Շտապօգնություն» են կանչում։
Ստեփանյանը տեղեկացրեց, որ «Շտապօգնության» մեքենաների թիվը նախկին 33-ից դարձել է 68՝ համալրվելով Չինաստանից բերված նոր մեքենաներով։

Սկզբնաղբյուր. http://ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ