Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում ամսվա կտրվածքով միջինը 15-17 մարդ է դիմում հոգեբանի

Հայաստանում ամսվա կտրվածքով միջինը 15-17 մարդ է դիմում հոգեբանի

Եթե մոտ 5 տարի առաջ հոգեբանին ամսական մեկից երկու այցելու կարող էր փոքրիկ խնդիրներով դիմել, ապա այսօր նրանց թիվն ամսվա կտրվածքով միջինը կազմում է 15-17 մարդ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: Նա նշեց, որ վերջին տարիներին մեր հասարակության շրջանում ձևավորվում է հոգեբանին դիմելու և անձնական հոգեբան ունենալու մշակույթը:

«Իմ պրակտիկայում այսօրվա դրությամբ անձնական հոգեբան ունի 5 մարդ: Այն, որ սկսում են ավելի շատ դիմել կապված է այն բանի հետ, որ մարդը ով 4 տարի առաջ դիմել է հոգեբանին և գտել իր ներքին ներդաշնակությունը, այսօր դարձել է հոգեբանի համբավը տարածողը: Լինում են դեպքեր, երբ նույն մարդը կարող է 6 ամիսը մեկ կամ 2 տարին մի անգամ բայց պարբերաբար դիմում է հոգեբանին»,- ասաց նա և ավելացրեց, որ նա, ով երբեք չի դիմել հոգեբանի օգնությանը, սակայն դրա կարիքը ունի, շատ դժվար է գալիս այդ որոշմանը

Մարիամ Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանում հոգեբանին դիմողների տարիքային խումբը շատ տարբեր է: Նրանց տարիքը հիմնականում տատանվում է 28-52-ի շրջանում:

«Իմ պրակտիկայում մի քանի դեպք է եղել, երբ 60-նն անց մարդիկ են դիմել, որոնք եղել են ինսուլտային շրջանում, արյան ճնշման բարձր տատանումներով: Նրանց նյարդաբանը խորհուրդ է տվել դիմել հոգեբանի և արդյունքը շատ լավ է եղել: Մինչև դեռահասության տարիքում գտնվող անձանց հոգեբանի մոտ բերում են ծնողները: Երեխաների հետ մենք սովորաբար աշխատում են ծնողի հետ միջնորդավորված»,- ասաց նա:

Հոգեբանը նաև ընդգծեց, որ իրենց օգնությանը դիմողների գերակշիռ մասը կանայք են: Ըստ նրա՝ տղամարդիկ շատ ավելի պասիվ են նման հարցերում, քանի որ նրանք տառապում են այն կարծրատիպով, թե իրենք «ուժեղ սեռ են և գիժ չեն, որ դիմեն հոգեբանի»:

Անդրադառնալով Հայաստանում հոգեբանին դիմելու «հաճույքի» արժեքին, տիկին Մեհրաբյանը հավաստիացրեց, որ իրականում այն այնքան էլ թանկ չէ և, կախված հաճախորդից, զեղչեր միշտ էլ արվում են:

«Բոլոր տեղերում միջին գինը 5000 դրամն է: Բայց եթե մեզ դիմում է ընտանիք, մենք աշխատոմ ենք նրանց հետ ընտանեկան բյուջեն հաշվի առնելով: Դեպքեր են լինում, որ երեխաները լրիվ անվճար են անցնում թերապիաները: Ես կարծում եմ, որ ցանկացած հոգեբան կարող է ընդառաջ գնալ հանուն իր պացիենտի առողջության: Այս ոլորտում այսօր գումարը առաջնային պլանում չէ»,- ասաց նա և ավելացրեց, որ եթե այսօր մարդիկ կան, որոնք ասում են՝ գումար չունեմ չեմ դիմում հոգեբանի ճիշտ չէ, պարզապես նրանց պատրաստ չեն այդ քայլին:

Հոգեբանը հիշեցրեց, որ մարդիկ սովորաբար դեղորայքին շատ ավելի են վճարում, որոնք մի կողմից բուժում, մյուս կողմից վատթարացնում են առողջությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ