Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում ամուսնությունների թիվը 2012թ. առաջին եռամսյակում աճել է 1,4 տոկոսով

Հայաստանում ամուսնությունների թիվը 2012թ. առաջին եռամսյակում աճել է 1,4 տոկոսով

Հայաստանում ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը 2012 թվականի առաջին եռամսյակում աճել է 1,4 տոկոսով, ասաց հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 4604 ամուսնություն, իսկ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 4668 է կազմել»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց նա:

Կույումջյանը միաժամանակ նշեց, որ ամուսնությունների բացարձակ ցուցանիշները նախորդ տարվա համեմատ չեն փոխվել և կազմել են 5,7 պրոմիլ:


Խոսելով ամուսնալուծությունների թվի մասին` նա ասաց, որ այդ ցուցանիշով արձանագրվել է նաև ոչ զգալի աճ՝ պարզաբանելով, որ ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը կազմել է 779՝ 2011 թվականի հունվար-մարտի 776-ի դիմաց:

Կույումջյանի խոսքով, ամուսնալուծությունների բացարձակ ցուցանիշները 2011 թվականի համեմատ նույնպես անփոփոխ են:
Հայաստանում ամուսնալուծությունների առավելագույն թիվը բաժին է ընկնում Երևանին (206  1000 քաղաքացու հաշվարկով), ինչպես նաև Լոռու (305), Սյունիքի (161) և Կոտայքի (116) մարզերին:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում ամուսնալուծությունների ցուցանիշները զիջում են մի շարք արևմտյան երկրների ցուցանիշներին:

«Վիճակագրության համաձայն, Հայաստանում տասն ամուսնական զույգից մոտ չորսը կամ վեցն ամուսնալուծվում են, միաժամանակ մի շարք արևմտյան երկրներում այդ ցուցանիշն անցնում է ութից»,- նշեց նա` չբացառելով այդ ցուցանիշի աճն առաջիկայում:
Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում 2011 թվականին գրանցված ամուսնությունների թիվը, 2010 թվականի համեմատ, աճել է 9,6 տոկոսով` կազմելով 19706: Ամուսնալուծությունների թիվը միաժամանակ 2011 թվականի հունվար-դեկտեմբերին աճել է 6,4 տոկոսով` մինչև 3188:

Սկզբնաղբյուր. http://ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ