Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Սոցիալական փաթեթով ապահովագրվածներն առավել հաճախ դիմում են ստացիոնար բուժման տրամադրման համար

Սոցիալական փաթեթով ապահովագրվածներն առավել հաճախ դիմում են ստացիոնար բուժման տրամադրման համար

Մայիսի 31-ի դրությամբ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ծրագրի շրջանակներում ապահովագրել է 34 574 մարդկանց: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն իրականացնող ընկերությունների շարքում կնքած պայմանագրերի քանակով բացարձակ առաջատար է:

Ընկերությունից հայտնում են, որ ապահովագրական պայմանագիր կնքած պետական աշխատակիցներից միայն 7111-ն են ընտրել ՀՀ կառավարության կողմից մշակված բազային փաթեթը, իսկ 27 463 ապահովադիրներ ընտրել են նաև ընկերության կողմից առաջարկվող հավելյալ ծածկույթներ` «Իմ բժշկական կենտրոն», «Արտահիվանդանոցային օգնության տրամադրում», «Արտահիվանդանոցային բուժ.սպասարկման դեղորայքային ապահովում», «Առողջ ատամ», «Ամբողջական փաթեթ», «Ամբողջական էքսքլյուզիվ»:

31.05.2012 թվականի դրությամբ սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ծրագրի շրջանակներում ամբուլատոր և հիվանդանոցային բուժօգնություն ստանալու նպատակով ընկերություն է ներկայացվել 1718 հայտ: Ներկայացված հայտերց կարգավորվել են 134-ը, որոնց շրջանակներում տրամադրվել է 19 887 280 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում:

Հայտերից 16-ը բավարարվել են մասնակի և տրամադրվել է 7 759 390 ՀՀ դրամ կանխավճար: Բաց հայտերի թիվը կազմում է 1584, որոնց շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 80 մլն ՀՀ դրամ ապահովագրական հատուցում:


Սոցիալական փաթեթով ապահովագրված անձանց կողմից ներկայացված հայտային դիմումների 40%-ը վերաբերվում են ստացիոնար բուժման տրամադրմանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ