ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ռուսների 1/3-ը կողմ է էֆթանազիայի ներդրմանը. Հայաստանում այն արգելված է
Ռուսների 1/3-ը կողմ են արտահայտվել երկրում էֆթանազիայի ներդրմանը: Նման տվյալներ է հրապարակել «Հասարակական կարծիք» հիմնադրամը` անցկացրած սոցոլոգիական հարցումների արդյունքում:
Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ՌԴ 43 շրջաններում հարցման են ենթարկվել 1.5 հազար բնակիչ: Կազմակերպիչները մի շարք հարցեր են ուղղել էֆթանազիայի վերաբերյալ: Հարցվածների 20 տոկոսն ասել է, որ առաջին անգամ են լսում այդ տերմինը:
Հարցվածների 32 տոկոսը կողմ է արտահայտվել էֆթանազիայի պաշտոնապես կիրառմանը, ճիշտ այդքան մարդ էլ դեմ է: Ըստ հարցման արդյունքների, իր նկատմամբ էֆթանազիա կիրառելու համար պատրաստ է դիմել հարցվածքների 1/4-ը:
Էֆթանազիան օրենքով թույլատրվում է Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում: Ռուսաստանում 2011 թ. ընդունված օրենքով արգելվում է:
Հայաստանում ևս էֆթանազիան արգելվում է: «Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Էվթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով: Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,-սահմանում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը:
Ըստ «Վիքիպեդիա»-ի, առաջինը «էյթանազիա» տերմինը օգտագործել է Ֆրենսիս Բեկոնը XVI դարում՝ «լավ մահ» իմաստով։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը էյթանազիան մի շարք եվրոպական երկրներում մեծ տարածում ուներ սակայն նացիստների որոշակի գործողությունները վարկաբեկեցին այն։ Հայտնի անձանցից էր Զիգմունդ Ֆրոյդը, որ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին, իր Լոնդոնյան բնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էյթանազիա կատարեց, որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։ ԱՄՆ-ում 1989-1998 թվականներին բժիշկ Ջեք Գևորգյանը օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը (թույնի մահացու քանակ ներարկող սարք) 130 հոգու օգնել է վերջ տալ կյանքին։ Էյթանազիա կիրառելու համար 1999 թվականին Ջեք Գևորգյանը դատապարտվեց 10-ից 25 տարվա ազատազրկման (ազատվել է 2007 թվականին)։ Ներկայումս Էյթանազիան օրինականացված է եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես, Բենիլյուքսի պետություններում, Շվեյցարիայում, իսկ Ֆրանսիայում, Իտալիայում ու Մեծ Բրիտանիայում մահացու հիվանդ մարդկանց թույլ են տալիս հրաժարվել բուժումից:
Առանձնանում են էյթանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։
Գոյություն ունեն նաև էյթանազիայի կամավոր և ոչ կամավոր տեսակներ։ Կամավոր էյթանազիան իրականացվում է հիվանդի համաձայնությամբ, կամ նախապես ձևակերպված իրավական պայմանվորվածությամբ (նախատեսված է անդարձ կոմայի դեպքում)։ Ոչ կամավոր էյթանազիան իրականացվում է անկախ հիվանդի կամքից, եթե նա անգիտակից է և անկարող է իր կամքը արտահայտել։
07.06.2012 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ