Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում քոսով տառապող երեխաներ կան. Վիճծառայություն

Հայաստանում նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում քոսի դեպքերը նվազել են: Այս են փաստում Ազգային վիճակագրական ծառայության մայիսի 31-ին առողջապահության վերաբերյալ հրապարակած տվյալները:


Նախորդ տարվա առաջին չորս ամիսներին գրանցվել է հիվանդացության 86 դեպք, որից 36-ը երեխաներ են եղել: Այս տարվա հունվար-ապրիլին գրանցվել է քոսի 66 դեպք, որից 29-ը 0-14 տարեկան երեխաներ են:

Նշենք, որ միայն ապրիլին գրանցվել է քոսով հիվանդացության 9 դեպք, որից 3-ը` այդ տարիքի երեխաների մոտ:

Քոսը  վարակիչ մակաբուծային հիվանդություն է, որն առաջանում է մաշկի մեջ քոսի տզի (Acarus scabiei, Sarcoptes hominis) ներթափանցման դեպքում։ Քոսով վարակումը տեղի է ունենում հիվանդների, ինչպես նաև նրանց պատկանող սպիտակեղենի կամ անկողնու հետ անմիջական շփման դեպքում (առավել հաճախ միևնույն անկողնում քնելիս, ինչպես նաև բաղնիքներում)։ Երեխաները կարող են վարակվել ընդհանուր խաղալիքներից օգտվելիս։

Գաղտնի շրջանը 7-10 օր է։ Քոսի բնորոշ նշաններն են քոսային ուղիները, որոնք ամենից հաճախ հայտնաբերվում են ձեռքերի թաթերի, հատկապես մատների կողմնային մակերեսների, ծղիկադաստակային հոդի ծալիչ մակերեսի, տղամարդկանց առնանդամի վրա, կանանց պտուկի շրջակայքում։ Հազվադեպ նրանք հայտնաբերվում են որովայնի, հետույքի և առաջնային անութային ծալքի մաշկի վրա։

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ