Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ծնելիության անկում է գրանցվել Հայաստանում 2012թ. ապրիլի 1-ի տվյալներով

Ծնելիության անկում է գրանցվել Հայաստանում 2012թ. ապրիլի 1-ի տվյալներով

Հայաստանում 2012թ. ապրիլի 1-ի տվյալներով՝ ծնվել է 9569 երեխա, ինչը 5.7%-ով պակաս է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 1 հազար բնակչի հաշվով ծնելիության ցուցանիշը նվազել է 7,1 պրոմիլային կետով և կազմել է 11,7 պրոմիլ:

Ամենաշատը երեխաներ ծնվել են Երևանում՝ 3454 մանուկ, երկրորդ տեղը զբաղեցրել է Արարատի մարզը՝ 879 նորածին:

ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-մարտին գրանցվել է մահացած երեխայի ծննդի 195 դեպք՝ 2011թ. նույն ժամանակահատվածի 218 դեպքի համեմատ:

Միաժամանակ նույն ժամանակահատվածում 2,2%-ով աճել է մահացության ցուցանիշը և կազմել 7953, որոնցից 134 երեխան՝ մինչև 4 տարեկան հասակը:

Այդպիսով՝ 2012թ. հունվար-մարտին բնական աճը կազմել է 1616 մարդ՝ 2011թ. նույն ժամանակահատվածի 2360-ի դիմաց՝ նվազելով  31.5%-ով:

Մահացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում՝ 2560 մարդ:

Մահացության ամենաքիչ դեպքեր գրանցվել են Վայոց ձորի մարզում՝ 124 դեպք:

Մահացության հիմնական պատճառներն են արյան շրջանառության հետ կապված հիվանդությունները՝  3874 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3872 դեպքի դիմաց: Պատճառների թվում են նաև՝ դժբախտ պատահարները (308), շնչառական օրգանների հիվանդությունները (526), մարսողական համակարգի հիվանդությունները (514) և այլ պատճառներ (1226 դեպք):

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ