Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հասարակության ավելի քան 50 տոկոսն ունի ճարպակալման խնդիր

Հասարակության ավելի քան 50 տոկոսն ունի ճարպակալման խնդիր

«Մեր երկրում հասարակության ավելի քան 50 տոկոսն ունի ճարպակալման խնդիր, իսկ ամեն երրորդը զարկերակային ճնշում»,-անցյալ տարվա վիճակագրությունն է ներկայացնում Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Անցյալ տարվա համեմատ նկատվում է նաև սրտանոթային համակարգի հիվանդություների 30 տոկոս աճ: Դրան նպաստում են նստակյաց ապրելակերպը, ծխելը, ստրեսները: Սրտաբանը փաստում է, մեր երկրում սրտաբանությունը առողջապահական ոլորտում առավել զարգացած ճյուղ է, բայց մինչ այսօր կա առաջին անհրաժեշտության դեղերի պակաս:

«Շտապօգնության ծառայությունը չունի տրոմբոլիտիկ դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են առաջին օգնություն ցույց տալու համար, դրանք ունենք որոշ մասնագիտացված հիվանդանոցներ: Բայց սրտամկանի ինֆարկտի ժամանակ առաջին մեկ ժամը համարվում է ոսկի ժամանակ, որի ընթացքում պետք է հասցնել օգնել, այդ դեպքում փրկվելու հավանականությունը մեծանում է: Մեր կողմից մշակվել է սիրտ-անոթաային հիվանդությունների կանխարգելման ազգային ծրագիր, որի նպատակը հիվանդության կանխարգելումն է և հայտնաբերումը վաղ շրջանում, ինչն առավել արդյունավետ կդարձնի հետագա բուժումը»,-նշեց սրտաբանը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ