Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

1-ին կարգի հաշմանդամների տեսակարար կշիռը կրկնակի նվազել է

1-ին կարգի հաշմանդամների տեսակարար կշիռը կրկնակի նվազել է

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 176 798 հաշմանդամ, որից երեխա` 7973-ը: Այս մասին ասօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը:

«2010 թվականին հաշվառված է եղել 185 080 հաշմանդամ, բայց բազայի մաքրման և ճշտգրտման, համադրումների և փորձագւտական կենտրոնների աշխատանքի արդյուքնում թիվը նվազել է», - ասաց նա:

Ըստ բանախոսի, հաշվառված հաշմանդամներից կենսաթոշակ է ստանում 162 000 քաղաքացի, որը կազմում է Հանրապետության ազգաբնակչության 5%-ը: «Հանրապետությունում հաշվառված հաշմանդամների և հաշմանդամության կենսաթոշակ ստացողների թվերի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ երրորդ խմբի թոշակային տարիքի հաշմանդամներին տրվում է կենսաթոշակ, որն ավելի բարձր է», - ասաց գործակալության պետը:

Մ.Վանյանը հայտնեց, որ առաջին անգամ փորձաքննվածների թվականակը 2011 թվականին կազմել է 16861 մարդ, հաշմանդամ է ճանաչվել 15 363 քաղաքացի:

«Փորձաքննության արդյուքնում 1732 մարդ հաշմանդամ չի ճանաչվել, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1,0%-ով», - ասաց նա` նշելով, որ 2008 թվականից սկսած առաջին անգամ փորձաքննվածների թվականակի նվազում է նկատվում` տարեկան 700-1000-ի սահմաներում:

Ըստ պաշտոնյայի` 2011 թվականին շարունակվել է վերջին տարիներին նկատվող ծանր հաշմանդամության խմբերի շեշտակի նվազման և թեթև խմբերի աճի տենդենցը:

«Հաշմանդամության 1-ին խումբ է ճանաչվել առաջին անգամ փորձաքննվածների 5,6%-ը, 2-րդ` 37,7%-ը, 3-րդ` 50,5%-ը: Նախորդ տարիներին համեմատ 1-ին կարգի հաշմանդամների տեսակարար կշիռը առաջին անգամ հաշվառվողների թվակազմում կրկնակի նվազել է», - ասաց Մ.Վանյանը:

Առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների թվաքանակի կառուցվածքն, ըստ հիվանդությունների, չի փոխվել:
«Առաջին տեղում են արյան շրջանառության հիվանդությունները` հաշմանդամ ճանաչվածների թվաքանակի 37,0%-ը, այսինքն 0,6%-ով աճ է գրանցվել, նորագոյացություններից` 17,3%-ը` 0,8% աճով, հոգեկան հիվանդություններից` 5,4%, 0,6%-ով նվազում, էնդոկրին հիվանդություններից` 8,0%, 0,6%-ով նվազում, վարակային հիվանդություններից` 3,6%, 0,2%-ով նվազում», - ասաց գործակալության պետը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ