Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ստորին վերջույթների էսթետիկ բուժում անցածների 68 %-ը` օտարերկրացի

Ստորին վերջույթների էսթետիկ բուժում անցածների 68 %-ը` օտարերկրացի

Այսօր Ե.Վ.Վ.Ե.Կ.-ում ստորին վերջույթների էսթետիկ բուժում անցած անձանց 68 տոկոսը oտարերկրացիներ են, իսկ 32 տոկոսը՝ ՀՀ քաղաքացիներ: ՀՀ քաղաքացիների ցածր տեղեկացվածությունը, սակավ ուշադրությունը ոտքերի էսթետիկ խնդիրներին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և հոգեբանական մի շարք գործոնները մասամբ բացատրում են Հայաստանում ոտքերը երկարացնել կամ վերակառուցել ցանկացողների ցածր տոկոսը: Այս մասին տեղեկացնում են Երևանի՝ Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի լրատվության բաժնից և նշում, որ թեմայի շուրջ առաջիկայում կազմակերպվելու է քննարկում, որին կմասնակցեն Ե.Վ.Վ.Ե.Կ-ի հիմնադիր, բ.գ.դ, պրոֆեսոր Արշակ Միրզոյանը, Նաիրի ԲԿ-ի տնօրեն Նարինե Մամիկոնյանը, Նատալի Ֆարմ - Մալացիա ԲԿ-ի տնօրեն Աշոտ Թորոսյանը, N3 Կլինիկական Հիվանդանոցի Դիմածնոտային և Պլաստիկ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար բ.գ.թ., դոցենտ Գրիգորի Խաչատրյանը, կլինիկական հոգեբան Միքայել Մադաթյանը, Առողջապահության, Էկոնոմիկայի, և Սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչներ:

Ըստ տեղեկատվության՝  այսօր Ե.Վ.Վ.Ե.Կ.-ը զբաղվում է արտասահմանից այցելած բազմաթիվ հիվանդների ամբողջական բժշկական, ինչպես նաև կենցաղային և այլ արտաբժշկական ծառայությունների մատուցմամբ: Ե.Վ.Վ.Ե.Կ.-ում վիրահատված անձանց աշխարհագրությունը ներառում է՝ Հարավ Կովկասյան տարածաշրջան, Եվրոպա, Ավստրալիա, ԱՄՆ, Կանադա և այլ երկրներ:

«Օտարերկրյա քաղաքացիների աճող հետաքրքրությունն ու վստահությունը հայաստանյան էսթետիկ վիրաբուժության նկատմամբ արդեն իսկ թույլ են տալիս խոսել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման նախադրյալների և վերջինիս խթանումը խոչընդոտող առկա խնդիրների մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը գործում է 1989թ.-ից և ճանաչված է այդ ոլորտի առաջատարը տարածաշրջանում: Կենտրոնը իրականացնում է ընդգրկուն և տեխնոլոգիապես զարգացած բուժում բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ հիվանդություններ, ինչպես նաև ստորին վերջույթների էսթետիկ խնդիրներ ունեցող անձանց համար: Կենտրոնի գործունեության հիմքը հանրահայտ ոսկրաբան Իլիզարովի մեթոդն է:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ