Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հանգստյան օրերին հիվանդանոց տեղափոխվածները հաճախ են մահանում. հետազոտություն

Հանգստյան օրերին հիվանդանոց տեղափոխվածները հաճախ են մահանում. հետազոտություն

Բրիտանացի գիտնականները հանգել են եզրակացության, որ այն հիվանդները, ովքեր շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխվում հանգստյան օրերին, ավելի հաճախ են մահանում, քան նրանք, ովքեր հիվանդանոց են տեղափոխվում աշխատանքային օրերին: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:

Առողջապահության ոլորտում աշխատող Dr Foster Intelligence տեղեկատվական կազմակերպության հաշվետվությունում նշվում է, որ մահացության դեպքերը 20 տոկոսով աճել են և դրանք հիմնականում գրանցվել են հանգստյան օրերին:

Հանգստյան օրերին հիվանդանոցներում նկատվում է խնամքի և սպասարկման որակի էական նվազում: Արդյունքում, մահացության դեպքերը կտրուկ ավելանում են, եթե մարդուն հիվանդանոց են տեղափոխում շաբաթ կամ կիրակի:

Իր հերթին, Առողջապահության ազգային ծառայության տնօրեն, պրոֆեսոր Բրյուս Կեոգը հորդորում է մահացության բարձր ցուցանիշ ունեցող բժշկական հաստատություններին իրականացնել հետոզոտություններ`պարզելու, թե ինչու հանգստյան օրերին չեն կարող համապատասխան մակարդակի օգնություն տրամադրել հիվանդներին:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ