Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Իրենք նրանց չեն հասկանում, նրանք՝ իրենց. Հայաստանում կա շուրջ 170 հազար հաշմանդամ

Իրենք նրանց չեն հասկանում, նրանք՝ իրենց. Հայաստանում կա շուրջ 170 հազար հաշմանդամ

Երկրագնդի բնակիչների 10%-ն, ըստ մասնագետների, ունի ձեռքբերովի կամ բնածին արատներ, մեր երկրում ապրում է շուրջ 170 հազար հաշմանդամ։

Հաշմանդամ կարող են լինել գենետիկ խախտումների պատճառով, ներարգանդային տրավմաների կամ հղիության ոչ նորմալ ընթացքի հետևանքով, մեծ գործոն է համարվում նաև էկոլոգիայի աղտոտումը, տեխնածին ու բնական աղետները։ Հաշմանդամները մեր երկրում բազմաթիվ խնդիրներ ունեն՝ թե ուսումնական, թե զբաղվածության, թե հանգստի ու ժամանցի, թե ինտեգրման։ Թեմային է անդրադարձել «Հատուկ ռեպորտաժը»։

Կույրերի դպրոցում սովորում են և ի ծնե կույրեր, և տարբեր հիվանդությունների արդյունքում կուրացած երեխաներ։ Նրանցից ոմանք համառ ու վճռական են՝ տեսնելու իրենց անկարողությունը հաղթահարում են ուսման ու ստեղծագործական եռանդով, ոմանք էլ՝ հուսահատ։ Դպրոցը չունի արվեստի ու արհեստի տարբեր խմբակների համար անհրաժեշտ գործիքներ։ Երեխաների համար խնդիր է նաև փոխադրամիջոցը, սակայն հիմնական խնդիրը դասագրքերի պակասն է։

Խուլերի դպրոցում պարի դասերն անցնում են առանց երաժշտության, սովորում են «չոր հաշվարկով», պարում՝ նախանձելի համաչափությամբ։ Երեխաները նշում են, որ իրար հետ իրենց լավ են զգում, սակայն «խոսողների» շրջապատում անհարմար է, տհաճ. իրենք նրանց չեն հասկանում, նրանք՝ իրենց։ «Խուլերը լսում են աչքերով, ու խոսում են ձեռքերով». իսկ այդ լեզուն խորթ է «խոսողների» համար։

«Մեր երկրում շատ քիչ տեղեր կան, ուր կարելի է սայլակով անարգել այցելել. մշակութային կյանքի, այլ ոլորտներում ակտիվ ապրելու հնարավորությունները սահմանափակ են»,- նշել է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։ Ըստ նրա՝ հաշմանդամների ամենամեծ խնդիրը զբաղվածությունն է. աշխատանք ունի նրանցից միայն 7-8%-ը։ Նրա կարծիքով՝ այս խնդիրը կլուծվի, երբ աշխատանքային օրենսգրքով գործատուներին պարտադրվի, որ աշխատողների որոշակի տոկոսը լինի հաշմանդամ։

Գործազուրկների առաջին շարքում են մտավոր խնդիրներ ունեցողները՝ նրանցից խուսափում են թե գործատուները, թե հասարակությունը։ «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ի տնօրեն Արփինե Աբրահամյանը նշել է, որ մտավոր խնդիրներ ունեցողները դասվում են հաշմանդամության երրորդ խմբում. դա աշխատանքային խումբ է, սակայն «որ գործատուին էլ դիմում են, ինքնաբերաբար մերժում են ստանում»։

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ