Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում իրականացված բացառիկ վիրահատությունը փրկել է Տավուշի բնակչի կյանքը

Հայաստանում իրականացված բացառիկ վիրահատությունը փրկել է Տավուշի բնակչի կյանքը

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ռադիոլոգիայի կենտրոնի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանի կողմից հունիսի 22-ին իրականացվել է տարածաշրջանում եզակի էնդովասկուլյար (ոչ սրտային) անոթային վիրահատություն:

 

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բժիշկ Ռ. Մանվելյանը' Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Մարտիկ Հարությունյանը երեք ամիս շարունակ տառապել է որովայնի նոպայաձեւ ցավերից ու չի կարողացել սնունդ ընդունել: Ախտորոշումը նրա մոտ բացահայտել է մեզենտերյալ անոթների խցանում, այսինքն' մայր զարկերակից անջատվող անոթային ճյուղերը, որոնք սնում են որովայնը, խցանված են: «Վիրահատությունը կատարվել է էնդովասկուլյար եղանակով' առանց կտրվածքի, տեղային ցավազրկմամբ' ազդրային զարկերակից: Վերականգնվել է որովայնային զարկերակների լուսանցքը: Նման դեպքերում առանց վիրահատական միջամտության հնարավոր չէ փրկել հիվանդի կյանքը: Այդ ախտահարումը հանգեցնում է մահվան»,- նշեց Ռ. Մանվելյանը' հավելելով, որ այժմ հիվանդն իրեն լավ է զգում ու վերականգնել է հիվանդության ընթացքում կորցրած մի քանի կիլոգրամները:

 

Տեղեկացնենք, որ էնդովասկուլյար վիրահատությունն ամենաբարդերից է, ու նման կարգի վիրահատություններ դեռեւս տարածաշրջանում չեն իրականացվել: Ի դեպ, նման կարգի վիրահատություններ ոչ շատ հաճախ են իրականացվում անգամ Ռուսաստանի Դաշնությունում:

Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ