ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վիրահատած քթով հորից ու մորից, միևնույն է, մեծ քթով երեխա է ծնվում. Պլաստիկ վիրաբույժ
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատությունները տարեկան մինչև հազարի են հասնում: Մարդիկ հիմնականում դիմում են լինոպլաստիկայի` քթի փոքրացման համար: Այսօր պլաստիկ վիրաբուժության թեմայով 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նույն կենտրոնի տնօրեն, բժիշկ Գագիկ Ստամբոլցյանը: Ըստ նրա, վիրահատվող մարդկանց թվի առումով մյուս բժշկական կենտրոնները նույնպես չեն զիջում: «Երևի Աստված չի խնայել մեզ քթերի առումով, եթե հորն ու մորը վիրահատում ենք, քիթը նորմալ է, երեխան, միևնույն է, ծնվում է նույն մեծ քթով: Այդ պրոբլեմը մենք ունենք»,- հումորով նկատեց նա:
Բժշկի խոսքով, քթի վիրահատությունից բացի վերջին 10 տարում շատացել են նաև փորի առաջային պատի կախվածության վիրահատությունները, որոնք հիմնականում հետծննդյան շրջանում են լինում, իսկ կրծքագեղձի պլաստիկ վիրահատությունների թիվն այնքան էլ մեծ չէ:
Հայաստանում պլաստիկ վիրահատության դիմողների գրպանում պետք է լինի առնվազն 200-600 հազար դրամ: Ընդ որում, կան վիրահատություններ, օրինակ կրծքագեղձի լիպոսակցիան` ճարպի ներարկումը, որոնք մի քանի անգամ կրկնելու կարիք ունեն: Առաջին վիրահատությունից հետո ներարկված ճարպի 60 տոկոսը սովորաբար ներծծվում է, հետևաբար կարիք կա 2-րդ, 3-րդ, երբեմն նաև այլ վիրահատությունների:
Ինչ վերաբերում է միաժամանակյա մի քանի վիրահատություններին, բժիշկն ասաց, որ ցանկալի չէ, քանի որ, օրինակ, նույն 6-7 լիտր հեռացված ճարպից բացի հեռանում են նաև օրգանիզմի համար օգտակար արյան էլեմենտներ, էլեկտրոլիդներ և այլն:
«Եթե 5 ամիս հետո, ևս մեկ անգամ, նույն մարդը ցանկանա վիրահատվել, կհետազոտվի, եթե բոլոր տվյալները բավարար են, կրկին կարող է վիրահատվել»,- ասաց նա:
29.06.2011 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ